Հիքմեթ Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության և համագործակցության վերաբերյալ Բաքվի պատրաստակամության մասին

Երկար տարիների հակամարտությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու Բաքվի ձգտման մասին։ Այս մասին «Գլոբալ Հարավի» ՀԿ-ների պլատֆորմի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիև, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը, իբր, բախվել է «օկուպացիայի և ռազմական ագրեսիայի»։ «Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց վերջ դնել դրան, վերականգնել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև համագործակցության և փոխգործակցության գործընթաց սկսել հարևան Հայաստանի հետ», — հայտարարել է Հաջիևը։

Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս Ադրբեջանի բարի կամքը, խաղաղության ձգտումը և Հարավային Կովկասում նոր իրողությունների ձևավորման պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031