Պակիստանում ահաբեկչության հետևանքով հինգ զինծառայող է զոհվել
Պակիստանի առնվազն հինգ զինծառայող է զոհվել և մեկը վիրավորվել Բելուջստանի հարավ-արևմտյան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Պակիստանի անվտանգության ուժերի տեղեկությունները:
Զինվորները զոհվել են ինքնաշեն ռումբի պայթյունից, որը «Բելուջստանի ազատագրական բանակի» (BLA) զինյալները տեղակայել էին զինվորական շարասյան ճանապարհին: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է յոթ ահաբեկիչ:
2025 թվականին Բելուջստանի տարածքում է տեղի ունեցել Պակիստանում գրանցված 5 397 ահաբեկչական հարձակումների մոտ 29%-ը, որոնք խլել են 1 235 մարդու կյանք: Այդ նահանգը երկար սահման ունի Աֆղանստանի հետ, որտեղ, Պակիստանի իշխանությունների տվյալներով, բազավորված են ահաբեկիչների ճամբարները: Բելուջստանում զինված խմբավորումները հարձակումներ են գործում Պակիստանի անվտանգության ուժերի և խաղաղ բնակչության վրա՝ էթնիկ փոքրամասնության՝ բելուջների իրավունքների պաշտպանության պատրվակով:



