
Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում պայթյունի հետևանքով մահացել է մաքրուհին

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները:
«Արմենպրես»-ին Յունիբանկից տեղեկացրին, որ պայթյունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը:
Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,-նշված է բանկի տարածած հաղորդագրության մեջ: