Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս, դրա ժամկետները շուտով կհայտարարվեն, ճեպազրույցի ժամանակ հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մոտ ժամանակներս մենք դրանք կհայտարարենք: Այդ այցը նախապատրաստվում է: Կարելի է ասել, որ նախապատրաստությունն արդեն ավարտված է, վերջին շտրիխներն են: Այն տեղի կունենա ամենամոտ ժամանակներս»,- պատասխանել է Պեսկովը հարցին, թե արդյոք հստակություն է հայտնվել Պուտինի՝ Չինաստան կատարելիք այցի ժամկետների վերաբերյալ:



