Չինաստանն ուշադրություն է դարձրել «Սարմատի» փորձարկման մասին հաղորդագրություններին․ ԱԳՆ

Պեկինում ուշադրություն են դարձրել «Սարմատ» հրթիռային համալիրի հաջող փորձարկման մասին հաղորդագրություններին։ Ճեպազրույցի ժամանակ այսօր այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը:

Մայիսի 12-ին Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր «Սարմատ» հրթիռային համալիրի հաջող փորձնական արձակման մասին: Ռուսաստանի առաջնորդը նշել էր, որ «Սարմատ» հրթիռի պարամետրերը հնարավորություն են տալիս հաղթահարել հակահրթիռային պաշտպանության բոլոր գոյություն ունեցող և հեռանկարային համակարգերը:

«Մենք ուշադրություն ենք դարձրել համապատասխան հաղորդագրություններին», – ասել է դիվանագետը՝ պատասխանելով «Սարմատ» համալիրի փորձարկումը մեկնաբանելու մասին ՌԻԱ Նովոստիի խնդրանքին:

Մայիսի 13-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռևս պաշտոնական արձագանք չի ստացել ԱՄՆ-ի կողմից «Սարմատի» փորձարկումների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանը տեղեկացնում է «Սարմատի» նման հրթիռների արձակումների մասին՝ միջազգային պրակտիկային խիստ համապատասխան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031