Լավրովը և Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգի կարևոր թեմաները

Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը և նրա հնդիկ գործընկեր Սուբրամանիամ Ջայշանքարը Նյու Դելիում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են երկրների միջև առաջիկա բարձր մակարդակով շփումների ժամանակացույցը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը:

Նախարարների բանակցությունները տեղի են ունեցել մայիսի 13-ին Նյու Դելիում։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, ինչպես նաև առաջիկա շփումների ժամանակացույցը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով», – ասվում է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031