ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները համաձայն են, որ Իրանը չի կարող միջnւկային զենք ունենալ. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համաձայնության են եկել այն հարցում, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկու կողմերն էլ համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է տիրապետի միջուկային զենքի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սպիտակ տանը նաև նշել են, որ կողմերը համաձայն են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգակիրների ազատ մատակարարումներին աջակցելու համար։

Թրամփը լավ հանդիպում է անցկացրել Սի Ծինփինի հետ Պեկինում, կողմերը պայմանավորվել են ամրապնդել տնտեսական համագործակցությունը. նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ հանդիպման արդյունքներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031