Ռուբիոն հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը
ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների կողմից հրաժարվելը Իրանի հետ հակամարտության ընթացքում Վաշինգտոնին ռազմական բազաներ մուտք տրամադրելուց հարցականի տակ է դնում դաշինքի գոյության իմաստը: Այդ մասին Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Գլխավոր պատճառը, որի համար ՆԱՏՕ-ն շահավետ է ԱՄՆ-ին, հենց բազաների տեղակայման իրավունքներն են, իսկ այժմ դա մեզ մերժվում է, օրինակ, Իսպանիայի կողմից։ Այդ դեպքում ո՞րն է դաշինքի իմաստը: Ստացվում է, որ նրանք դաշնակիցներ են միայն այն ժամանակ, երբ իրենք են դա ցանկանում», – ասել է Ռուբիոն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «միանգամայն օրինական հարցեր» ունի ՆԱՏՕ-ին: «Ի՞նչ իմաստ ունի այն դաշինքը, որի առավելությունը մեզ համար բազաներ օգտագործելու իրավունքն է, եթե հակամարտության ժամանակ, ինչպիսին Իրանի հետ էր, մեզ կարող են մերժել մուտքն այդ բազաներ: Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք այնտեղ՝ միայն դրանք պաշտպանելու, բայց ոչ մեր ազգային շահերը առաջ տանելու համար: Դա բացարձակ օրինական հարց է, որն անհրաժեշտ է քննարկել, հատկապես հաշվի առնելով, որ մենք ենք վճարում ծախսերի երկու երրորդը», – հավելել է նա:



