Արևմուտքը սառեցրել է Ռուսաստանի, Իրանի, ԿԺԴՀ-ի և այլ երկրների 590 միլիարդ դոլարի ակտիվները. Շոյգու
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Արևմուտքի երկրները սառեցրել են Ռուսաստանին, Իրանին, Հյուսիսային Կորեային և այլ երկրների պատկանող շուրջ 590 միլիարդ դոլարի ակտիվները։ Այդ մասին հաղորդում են «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Մեր ամենահամեստ գնահատումներով՝ Արևմուտքի երկրները սառեցրել են մոտավորապես 590 միլիարդ դոլար, որոնք պատկանում էին Ռուսաստանին, Կուբային, Վենեսուելային, Իրաքին, Իրանին, ԿԺԴՀ-ին, Լիբիային և Աֆղանստանին», – ասել է Շոյգուն՝ հանդես գալով Շանհայի Համագործակցության Կազմակերպության մասնակից երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 21-րդ հանդիպմանը։
«Ես համոզված եմ, որ պետությունների բոլոր ղեկավարները ճիշտ եզրակացություններ կանեն Արևմուտքում ազգային խնայողությունները պահելու վերաբերյալ», – հայտարարել է նա։



