Բաժիններ՝

Երիտասարդը գողացած քարտից 50.000 դրամ էր կանխիկացրել

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի 23-ամյա բնակիչը ապօրինաբար մուտք է գործել հարևանի բնակարան և գողացել տանտիրուհու բանկային քարտը:

Ստացված տեղեկության համաձայն՝ երիտասարդը Աբովյանի Հատիսի փողոցի բանկոմատից կանխիկացրել էր 50 000 դրամ, ապա վերադարձել հանրակացարան և հարևանուհու բնակարանում թողնելով քարտը՝ աննկատ հեռացել էր:

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հունիսի 2-ին երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Կոտայքի բաժին, որտեղ չժխտեց արարքը:

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930