Պոլսո Հայոց պատրիարքը Հայաստանում կմասնակցի Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի նախագահությամբ գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին։ Այս մասին տեղեկացնում են Պոլսո հայոց պատրիարքությունից։
Պոլսո հայոց պատրիարքը Հայաստանում կլինի մինչև հունիսի 13-ը։



