ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Բաղրամյան» զորավարժարանում նոյեմբերի 12-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։
Ֆրանսիայում բարձր մակարդակի վտանգ են հայտարարել թռչնագրիպի սպառնալիքի պատճառով: Հանրապետության գյուղատնտեսության և պարենավորման նախարար Ժուլիեն Դենորմանդին հայտարարել է սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածման պատճառով:
Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խորը մտահոգությամբ և ցավով արձանագրել է վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Նոյեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհով պարզեցին, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գողություններ են արվում։
«Դավիթ Գալստյանն անորակ զենքի մատակարարման մեղադրանքով է կալանավորվել: Նմանատիպ գործ ավելի վաղ ևս հարուցված էր, և Դավիթ Գալստյանը շուրձ 4 ամիս գտնվում էր կալանքի տակ: Այս պահին երկու գործերով անցնում է՝ որպես մեղադրյալ: Երկու գործով էլ նույն գիծն է տարվում: Խոսքը վերաբերում է իբր անորակ զենք մատակարարելուն ու այդ եղանակով խարդախությամբ գումարներ վաստակելուն»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Հայաստանի զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանը:
Անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ նաև ՀՀ Շիրակի մարզում:
Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե տռոսով, որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են:
2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահակետից հայտնել է, որ երկու դիտաշտարակների միջնամասից լսվել են կասկածելի ձայներ։
«Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում սեպտեմբերի 29-ից հողային աշխատանքները դադարեցվել էին, հոկտեմբերի 23-ի առավոտյան վերսկսել էին, ապա դադարեցրել, իսկ նոյեմբերի 11-ից կրկին սկսել են աշխատել: Այս մասին ահազանգում են բնակիչները՝շեշտելով, որ 3 ամիս է՝ խոսում են այս մասին, 3 տարի է՝ իրավական ճանապարհով են պայքարում, սակայն, դեռևս անարդյունք:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության 14 աշխատակիցների ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու որոշում:
Ուղիղ 6 ամիս է՝ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում: Անցնող ամիսներին պարբերաբար միջադեպեր են տեղի ունեցել սահմանային հատվածում: Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական սադրանքին էին դիմել, կրակել էին դաշտում կովերին արածեցնող՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի ձիուն, գողացել էին 80 խոշոր եղջերավոր անասուն։
Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ը, 16-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Ուկրաինայի քաղաքական և հասարակական գործիչների ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստան կայցելի նոյեմբերի 15-16-ին:
Լուսանկարում պատկերված տղամարդը զոհվել է երկաթուղային պատահարից․ ճանաչողներին խնդրում ենք արձագանքել:
Անհատ ձեռնարկատեր Գայանե Տեր-Պետրոսյանին պատկանող «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, ինչի պատճառով կենտրոնի գործունեությունը կասեցվել է:
Նոյեմբերի 11-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աշտարակ-Օշական ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 84-ամյա վարորդը և 82-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 11-ին 6 անձ, հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով, բուժօգնության էր ընդունվել Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել էին: Եվս երկու տղամարդու դիակ հայտնաբերվել էր դեպքի վայրում:
Նշված սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված՝ իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների վրա՝ չսահմանափակելով Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից կատարվող այցելությունները:
Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է , որ նոյեմբերի 15-ից դասերը կրկին անցկացվելու են առկա։
Քանաքեռում երեկ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների՝ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» և ևս երկու անձի, դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ, այդ թվում՝ Տյուշի բոլոր չորս որդիները։
Ամբողջական պատվաստում անցած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։
Ոստիկանության ՔՈԳՎ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը շարունակում է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումները։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Տարոնի ոստիկանները բնակրանային գողության դեպք են բացահայտել։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 251 միլիոն 407 հազար 386: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Բելգիայի առողջապահության շրջանային և դաշնային նախարարները պայմանավորվել են թագավորության բոլոր բնակիչներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ուժեղացված (բուստերային) չափաբաժին ներարկել:
Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով. Սյունիքում մեր այսօրվա հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները (մանրամասն)