Ոստիկանության աշխատակիցները ասացին, որ կապ են հաստատել քաղաքացու հարազատների հետ և սպասում են նրանց՝ հիվանդանոց ժամանմանը:
Տարածքում այս պահին աշխատող ոստիկաններն ու քննիչները չցանկացան խոսել դեպքի մասին։ Միայն նշեցին, որ չեն լսել, որ քաղաքացին ինչ-որ պահանջներ առաջ քաշի։ Դեպքը տեղի է ունեցել ակնթարթորեն։
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանում հայատյացության քարոզչությանը․«Երեխաներին հայատյացության պրակտիկայի մեջ ներառելու ցցուն կլասիկ փաստ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Տարածքում հերթապահող ոստիկանները փորձել են կանխել մոտ 30 տարեկան երիտասարդի քայլը, սակայն չեն հասցրել, երիտասարդը ինքնահրկիզվել է:
168.am-ը «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանից հետաքրքրվեց, թե ոստիկանությունն ինչպե՞ս է հսկելու, որպեսզի սրճարաններում ու ռեստորաններում հաճախորդները չծխեն, այդ մեթոդը կաշխատի՞։
Բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ են տեղի են ունեցել կիրակի Քիշնևում, երբ ցուցարարների շարասյունը չեն թողել երկրի կառավարության շենքի մոտ գտնվող հրապարակ: Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 4-ին Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի շենքերից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 43-ամյա Գևորգ Մ.-ն:
Նոյեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
ՀՀ նախագահի անունից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գումար տրամադրելու կեղծ հղում է տարածվում։
Նոյեմբերի 3-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Աթաբեկ Հ.-ն։
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 6-ին, ժամը 13։34-ին ահազանգ է ստացել, որ Գոշ գյուղի սկզբնամասում ուղևորատար ավտոբուսն արգելափակվել է փոսում. ավտոճանապարհը դարձել է անանցանելի:
Անշարժ գույք չի հայտարարագրել, համատեղ բնակվող անձ ևս չկա։ Նա Վագահն Խաչատուրյանի միակ խորհրդականն է։
Աննա Նավասարդյանն ընդգծեց՝ զբոսաշրջությունը սկսվում է նախևառաջ երկիր մուտք գործելու իրավունքից (վիզա) և ուղևորափոխադրումից, հետևաբար, նախ պետք է սկսել մշակել վիզաների դյուրացման մեխանիզմ։
Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 15-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի Թետչերի փողոցում գլխարկով ու բժշկական դիմակով ինչ-որ մեկը առանց համարանիշերի մեքենայով մոտենում է շենքին, կայանում մեքենան և, բառի բուն իմաստով, անշտապ գողություն անում։
«Պետությունը կարող է արգելել նաև ցածրորակ սպիրտի ներկրումը երկիր և օգտագործումը ոգելից խմիչքների արտադրության գործում, որը գցում է տեղական արտադրության, հատկապես կոնյակի վարկանիշը: Հիմա ես հարց եմ տալիս, ինչո՞ւ է Երևանի կոնյակի գործարանը մթերում 155 դրամով, երկարաժամկետ պայմանագրեր է կնքում և կանոնավոր աշխատում է գյուղացու հետ, իսկ մյուսները չեն կարո՞ղ»:
Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհուն՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը «Աշտարակ ԲԿ»-ից ստացվել է 2022թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը` 13:20-ին. նույն օրը՝ ժամը` 15:15-ին, բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ կինը, գիտակցության չգալով, մահացել է:
Համապետական ծառատունկի ընթացքում հանրապետության տարածքում շուրջ 130 հա ծառատունկ իրականացվեց, տնկվեց 451 000 տնկանյութ:Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս` հերոսաբար զոհվել է մեր համաքաղաքացի, Ճամբարակի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Վահանի Անդրեսյանը, ծնված` 2003 թվականին։ Այս մասին հայտնում են Հրաադանի համայնքապետարանից։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 31-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Կենտրոնական բաժին են տարել 34-ամյա Արսեն Խ.-ին։
Գերագույն հոգևոր խորհրդում քննարկումներ ծավալվեցին նաև տաղավար տոների, սրբերի հիշատակության օրերի շրջանակներում հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության մասին՝ դրանց առավել ժողովրդականություն հաղորդելու և համազգային համախմբման առիթ դարձնելու նպատակով։ Այս ուղղությամբ ևս կայացվեցին համապատասխան որոշումներ։
Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի և քաղաքացիական անձանց շրջանում մեկ հոգու վիրավորվելու մասին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Նոյեմբերի 6-ին, ժամը 05։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասից ծուխ է նկատվում։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 2-ին, ժամը 02.10-ին, Չելյաբինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 59-ամյա Սամվել Հ.-ն։
Գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
«Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սա թող կին կոչվի, որովհետև իր ամուսնուց վերցվեց» (Ծննդ․ 2:23)։ Աստված արարեց կնոջը տղամարդու կողից՝ ցույց տալով, որ ամեն մեկին էլ պետք է մեկը՝ կողակից, ում հետ նա կմիանա և ընտանիք կկազմի։
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները և ՃՈ Գյումրիի հաշվառման-քննական հյուսիսային կենտրոնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին կենտրոնում հայտնաբերել, ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել 21-ամյա Արտաշես Մ.-ին:
Նոյեմբերի 4-ին, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը պատուհանից փորձում է մուտք գործել Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկը: