
Դեսպանի դստեր և ՀՀ նախագահի 25-ամյա խորհրդականի ունեցվածքը․tert.am

Որոշ ժամանակ առաջ Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի 25–ամյա դուստրը նշանակվել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական։
Որպես պաշտոնատար անձ, Տաթևիկ Կարապետյանը ներկայացրել է իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր։ Tert․am-ի տեղեկություններով՝ նախքան նախագահի խորհրդական նշանակվելը, Տաթևիկ Կարապետյանն աշխատել է «Նոր Լրատվական»» ՍՊԸ–ում, և ստացել տակերան 1մլն 600 հզր դրամ աշխատավարձ։
Սակայն, հայտարագրել է 2015 թվականի արտադրության «Հունդայ» մակնիշի ավտոմեքենա, 4 մլն 500 հզր դրամ կանխիկ գումար, բանկային հաշվին հայտարարատու տարում ունեցել է 4մլն 500 հզր դրամ և 10 հզր դոլար։
Անշարժ գույք չի հայտարարագրել, համատեղ բնակվող անձ ևս չկա։ Նա Վագահն Խաչատուրյանի միակ խորհրդականն է։