Երևան, 23 մարտի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Google Chrome բրաուզերը պետք է շտապ թարմացնել լուրջ խոցելիությունը փակելու համար։ Բրաուզերի վերջին շտապ պատչը դուրս է եկել ընդամենը մեկ ամիս առաջ, սակայն այժմ դրա թարմացման պատճառը շատ ծանրակշիռ է. CVE-2021-21193 խոցելիությունից արդեն ակտիվորեն օգտվում են չարագործները, հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը:
Microsoft-ը բանակցություններ է վարում ավելի քան 10 միլիարդ դոլարով Discord մեսենջերի ձեռքբերման շուրջը, մարտի 22-ի երեկոյան հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Բրազիլիայի նահանգներից մեկը Apple-ի համար 2 միլիոն դոլար տուգանք է սահմանել սմարթֆոններն առանց լիցքավորիչի վաճառելու և անազնիվ գովազդի համար:
Ընկերությունը պաշտոնապես պլանավորել է «մեգա» շնորհանդեսը մարտի 29-ին: Պետք է ներկայացնի նոր սմարթֆոններ, նոութբուքեր և, հնարավոր է, վեցերորդ Mi Band-ը:
Այցելեք անհասանելի կայքեր՝ առանց դրա վրա գումար ծախսելու:
ռայժմ սա պարզապես հայեցակարգ է, որը ընկերությունը ներկայացրել է՝ որպես ապագա զարգացման հեռանկարային նախագիծ: Facebook-ն ասում է, որ կարող է տևել հինգից տասը տարի, մինչև տեխնոլոգիան հասանելի դառնա օգտվողներին:
Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ընկերության էլեկտրական մեքենաները կարող են Չինաստանում կամ որևէ այլ երկրում օգտագործվել լրտեսության նպատակով:
Հայաստանում 2020-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է օգտատերերի 2,80%-ը, Վրաստանում այդ ծրագրերը գրոհել են օգտատերերի 2,25%-ին, իսկ Ադրբեջանում՝ 5,19%-ին։
Նոր տեխնոլոգիան էկրաններին կսովորեցնի ճանաչել թաց մատներով կամ նույնիսկ ստորջրյա հպումները:
Եվ ոչ, դա սովորական հագուստ չի լինի ապրանքանիշի լոգոտիպով:
PCloud-ի վեբ անվտանգության մասնագետները վերլուծել են հավելվածների գաղտնիության տվյալները, որոնք այժմ հրապարակայնորեն ցուցադրվում են App Store-ում:
Չարագործներն օգտագործում են չորս վտանգավոր խոցելիություն կազմակերպությունների՝ Microsoft Exchange-ի կառավարման ներքո գործող կորպորատիվ սերվերների վրա հարձակումներում, որոնք գտնվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իրանում, Թուրքիայում և աշխարհի այլ երկրներում, հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը։
«Կասպերսկի» ընկերության փորձագետները 2020 թվականի կեսերին հայտնաբերել են բարդ նպատակային գրոհներում մասնագիտացած Lazarus խմբի նոր վնասաբեր արշավը։ Չարագործները ընդլայնել են իրենց պորտֆելը պաշտպանական արդյունաբերության վրա գրոհներով, որոնցում նրանք օգտագործել են Manuscrypt կլաստերին դասվող ThreatNeedle վնասաբեր ծրագիրը: Գրոհների զոհերի թվում եղել են ռուսական ձեռնարկություններ։
Թվում է, թե հեռանալուց առաջ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում էր սահմանափակել չինական մեկ այլ ընկերության առևտրային պատերազմում, բայց դատարանը չեղյալ հայտարարեց այդ արգելքը:
Վիրուսի վիրտուալ պատճենը ցույց է տալիս, թե ինչպես է իրական հիվանդությունը տարածվում մարդկանց մեջ:
Հայաստանում թաքնված կրիպտոմայներների գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2020-ին կազմել է 2.39%՝ 2019-ի 3,51% ցուցանիշի դիմաց: Եթե 2020-ին Վրաստանում օգտատերերի համակարգիչների 1,66%-ի վրա մայներների գաղտնի տեղադրման փորձեր են գրանցվել, ապա 2019-ին՝ 2,80%-ի։ Ադրբեջանում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 4,02% և 2,29%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
«Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են նոր վնասաբեր արշավ, որի ընթացքում RTM խմբավորման չարագործները կիրառում են գործիքների բավականին հարուստ զինանոց: Գործի են դրվում և՛ բանկային տրոյական ծրագիր, և՛ նոր, մինչ հիմա չհանդիպած Quoter ծածկագրիչ-շորթիչը, ինչպես նաև հեռավար հասանելիության բավականին օրինական ծրագրեր (առնվազն LiteManager և RMS)։
Հայաստանում օգտատերերի 37,03%-ը 2020-ին ենթարկվել է տեղային սպառնալիքների գրոհների այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել էր 40,41%։ Վրաստանում նման սպառնալիքների հետ անցյալ տարի բախվել է օգտատերերի 26,19%-ը, 2019-ին՝ 30,54%-ը, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 43,99% և 51,75%։
Facebook-ի ղեկավարը կանխատեսել է հեղափոխական փոփոխություններ՝ օգտագործելով վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաներ:
Ծառայության մասին առաջին մանրամասները սկսեցին հայտնվել դեռ փետրվարին, և այժմ հայտնի է դարձել, թե երբ և ում համար այն հասանելի կլինի:
Դրանք ներառում են մի քանի VPN ծառայություններ և QR կոդերի սկաներներ։
10 տարվա ընթացքում ժամանակակից վիրտուալ իրականության սաղավարտներն ու ակնոցները կարող են փոխարինվել սովորական ոսպնյակներով:
Այս տարի լուրջ բարելավումներ չեն նախատեսվում, բայց 2022 և 2023 թվականներին Apple-ը կկարողանա զարմացնել:
5 նանոմետր պրոցեսորներով նոր սերնդի առաջատարներն արդեն վաճառքի են հանվել:
Twitter սոցիալական ցանցի հիմնադիր Ջեք Դորսիի առաջին հրապարակումը Valuables առցանց աճուրդում հասել է 2 մլն դոլարի։
Ձեռնարկատերը սոցիալական ցանցում խոսել է Starbase քաղաքի կառուցման մասին:
WhatsApp-ում հնարավոր կլինի ուղարկել լուսանկարներ, որոնք ավտոմատ կերպով ջնջվում են:
Ամեն ինչ՝ Clubhouse-ի հետ մրցելու համար:
Ավանդույթի համաձայն՝ առաջին տեղերն են զբաղեցնում «123456» և «qwerty» գաղտնաբառերը:
Google Play-ի՝ այս ամսվա ամենահետաքրքիր և օգտակար նորությունները: