Իլոն Մասքը ելույթ կունենա «Նոր Գիտելիք» համաժողովում
Ձեռնարկիչ Իլոն Մասքը ելույթ կունենա «Նոր Գիտելիք» համաժողովում, որը տեղի կունենա մայիսի 20-ից մինչև 22-ը, մայիսի 20-ին հայտնել է ՌԴ-ի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն միջոցառման բացմանը:
«(Մարաթոնի) այս երեք օրերին մեր առջև հանդես կգան Սերգեյ Լավորովը, Դմիտրի Պեսկովը, Գերման Գրեֆը, Սերգեյ Սոբյանինը, Apple-ի հիմնադիր Սթիվ Վոզնյակը, Օլեգ Տինկովը, Միխայիլ Կովալչուկը, Վալերի Գերգիևը, Իլոն Մասքը: Սրանք համաշխարհային անուններ են»,- ասել է Կիրիենկոն:
Նա ընդգծել է, որ մարաթոնի մանակիցների առջև հանդես կգան լավագույն մասնագետներն իրենց ճյուղերում, լավագույն կառավարիչները:
«Նրանք անհավանականորեն զբաղված մարդիկ են, ովքեր ժամանակ են գտել, որպեսզի գան մեզ մոտ իրենց գիտելիքները կիսելու համար»,- հավելել է Կիրիենկոն:
«Նոր Գիտելիք» մարաթոնը տեղի կունենա Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում, Վլադիվոստոկում, Նովոսիբիսկում, Կալինինգրադում: Յուրաքանչյուր քաղաք կներկայացնի լուսավորչական գործունեության ուղղություններից մեկը. պատմություն և մշակույթ, սպորտ, գիտություն և տեխնոլոգիաներ, ինդուստրիա և արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ: Միջոցառման ծրագրում պլանավորված են ավելի քան 100 բանավեճեր, դասախոսություններ, հարցազրույցներ, բաց դասեր և վարպետության դասեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: