
Microsoft-ը հայտարարել է Internet Explorer-ի աջակցության ավարտի մասին

Օգտագործողները բավական ժամանակ ունեն նոր զննարկիչ ընտրելու համար:
Microsoft-ի պաշտոնական բլոգում գրառում է հայտնվել, որը բացահայտում է Internet Explorer-ի սպասվող աջակցության դադարեցման մանրամասները:
Արդեն 2021 թվականի օգոստոսի 17-ին Microsoft 365-ը և այլ ծրագրեր այլևս չեն աջակցի այս զննարկիչը, իսկ Internet Explorer 11-ը կջնջվի և այլևս չի աջակցվի 2022 թվականիի հունիսի 15-ին: Բացառություն է Internet Explorer 11-ը Windows 10 LTSC-ի և սերվերի տարբերակների համար, այս տարբերակը կշարունակի աշխատել:
Microsoft-ը հրավիրում է Internet Explorer-ի օգտվողներին տեղափոխվել Microsoft Edge։ Դա միակ զննարկիչն է, որն ունի ռեժիմ Internet Explorer-ի համար կառուցված կայքերն ու ծրագրերը զննելու համար` միևնույն ժամանակ առաջարկելով արագ գործողություն և օգտագործողների անվտանգությունը:
Սիրարփի Աղաբաբյան