Բաժիններ՝

Իլոն Մասկը ներկայացրել է «զզվելի ցանկության համը»

SpaceX-ի և Tesla-ի հիմնադրի նոր ստեղծագործության համար արդեն հասանելի է նախնական պատվեր։

Միլիարդատեր Իլոն Մասկը դարձավ պարֆյումեր և ներկայացրեց իր առաջին օծանելիքը, որը կոչվում է Burnt Hair («Այրված մազեր»): Այս մասին Twitter-ում հայտնել է ինքը՝ գործարարը, գրում է նաև Bloomberg-ը։

Սոցցանցերից մեկում Մասկն իր նոր բույրն անվանել է լավագույնն աշխարհում և նշել, որ վատ է զգում, թե ինչու ավելի վաղ չի մտածել այն ստեղծելու մասին։ «Իմ նման անունով իմ մուտքը օծանելիքի բիզնես անխուսափելի էր: Ինչու ես նույնիսկ այսքան երկար դիմադրեցի դրան»,- գրել է ձեռնարկատերը։

Այրված մազերի բույրով օծանելիքի բաշխումը ստանձնել է անձամբ Մասկի հիմնադրած Boring Company-ն: Մեկ շշի արժեքը 100 դոլար է։ Կազմակերպության կայքում Burnt Hair-ը նկարագրվում է որպես «նողկալի ցանկության բույր»: «Դա մոտավորապես նույնն է, ինչ սեղանի շուրջ մոմի վրա կռանալը, բայց առանց բոլոր հետևանքների», «Առանձնացի՛ր ամբոխից: Այս բույրով օդանավակայանում ուշադրությունը երաշխավորված է»,- ասել է ընկերության մամուլի ծառայությունն ապրանքի նկարագրության մեջ։

Սրանից քիչ առաջ նոր դերում հանդես եկավ նաև Բրեդ Փիթը։ Դերասանը թողարկել է գենդերային չեզոք կոսմետիկայի շարք և ներկայացրել երազում հորինված unisex հագուստի հավաքածու։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս