Բաժիններ՝

Առավելագույն խնայողություն. ինսայդերը բացահայտել է Samsung Galaxy S23 Ultra-ի առանձնահատկությունները

Եթե ​​դուք էլ էիք սպասում սմարթֆոնի դիզայնի փոփոխություններին, ապա Ice Universe-ի նոր տվյալները ձեզ դուր չեն գա։

Հայտնի ինսայդեր Ice Universe-ը Twitter-ում գրել է Samsung-ի առաջիկա պրեմիում ֆլագմանի մասին:

«Ես որոշ տեղեկություններ ստացա S23 Ultra-ի մասին: Այն չունի սիմետրիկ շրջանակ, ինչպես CAD արտապատկերման դեպքում։ Այն կրկին կստանա նեղ ճակատ և լայն կզակ, ինչպես S22 Ultra-ն: Լազերային ֆոկուսի սենսորը և 3x տեսախցիկի ոսպնյակը հարթ չեն լինի, մի փոքր դուրս կգան»,- ասվում է գրառման մեջ։

Մեկ այլ գրառման մեջ աղբյուրը պնդում է, որ փոփոխությունների չնչին քանակությունը համապատասխանում է Samsung Mobile-ի նախագահ Թաե Մուն Ռոհի (TM Roh) ոճին: Իբր նա ցանկանում է «խնայել՝ որքան հնարավոր է, այդ թվում՝ դիզայնի վրա»։

Ավելի վաղ Ice Universe-ը հայտնել էր, որ նոր Samsung-ը կաշխատի Snapdragon 8 Gen 2 դեռևս չհայտարարված չիպի հիման վրա, ինչպես նաև կանխատեսվում է նոր 200 մեգապիքսել սենսորի տեսք և մարտկոցի նույն հզորությունը, ինչ իր նախորդը՝ 5000 մԱժ։ Սմարթֆոնը պետք է ներկայացվի այս ձմռանը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս