Ցանկացած տղամարդու կյանքում այնպիսի կին կա, որի մասին նա ամեն անգամ հիշում է ջերմությամբ և քնքշանքով: Միայն այդ կնոջ անվան հիշատակությունը տղամարդու վրա անհասկանալի տրտմություն է բերում, անգամ, եթե նա արդեն մի քանի տարի ապրում է երջանիկ ամուսնությամբ և շատ է սիրում իր կնոջն ու երեխաներին:
Նորաստեղծ ընտանիքում զույգերը հաճախ դժգոհում են, որ իրենց ընտրյալը մինչ ամուսնությունն այլ մարդ էր, իսկ ամուսնությունից հետո՝ լիովին այլ: Արդյո՞ք նման երևույթն իրատեսական է: Ի՞նչ է իրականում կատարվում ամուսինների փոխհարաբերություններում, որ հնարավորություն է տալիս զույգերին նման եզրահանգման գալ:
Մեր իրականության մեջ բազմաթիվ դեպքեր կան, երբ զույգերն առանց միմյանց չեն կարող ապրել, սակայն, միասին լինելով հանդերձ, չգիտեն՝ ինչ է իրական երջանկությունը:
Կանանց մեծ մասի կարծիքով՝ անզգամ կանայք (стервы) նրանք են, ովքեր մատների վրա տղամարդկանց պտտեցնում են՝ ինչպես ուզում են: Նրանք կարող են տղամարդկանց հեռացնել իրենց ընտանիքներից, երկրպագուներից, միայն իրենց հայտնի ուղիներով, թանկարժեք նվերներ են կորզում, գումար կամ այլ առավելություններ: Դրանք այն կանայք են, որոնք շահադիտական նկատառումներով են առաջնորդվում, այլ ոչ՝ զգացմունքներով, և դա անում են բավականին հաջող կերպով:
Տարիքով կանանց ամենագլխավոր խնդիրն այն է, որ նրանք չեն ուզում ակտիվ լինել: Նրանք փորձում են իրենց պահել դեռահաս աղջնակների պես, քանի որ շատ են վախենում, որ տղամարդիկ կսկսեն իրենց օգտագործել:
Ես մի կին եմ, ով ամուսնալուծվել է 7 տարվա ամուսնությունից հետո: Հիմնվելով իմ փորձի վրա՝ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի քանի անկյունաքարային հասկացություններով, որոնք ես իմացա իմ ընտանեկան կյանքի ընթացքում:
Երբ տղամարդն ինձ հարցնում է, թե ինչպես լուծի այս կամ այն՝ իր համար դժվարին հարցը, օրինակ՝ ծխելը թողնելը, ես պատասխանում եմ` իսկ ո՞ր տարբերակն առաջարկեմ. կանացի՞, թե՞ տղամարդու եղանակը: Բնականաբար, հետևում է՝ «Իհարկե, տղամարդունը», ինչին ես պատասխանում եմ` այդ դեպքում ամեն ինչ պարզունակ է: Եթե դու հաստատապես որոշել ես դա անել, մոտենում ես մտերիմ ընկերոջդ ու ասում.
Եթե ձեզ հավատարմություն ու նվիրվածություն է հարկավոր, ապա ըստ Greatpicture.ru-ի՝ ուշադրություն դարձրեք կենդանակերպի հետևյալ նշանների ներկայացուցիչներին։
Ամուսնացած տղամարդիկ, բնականաբար, չեն կարող խուսափել այլ կանանց հետ շփումներից, լինի դա աշխատավայրում թե հասարակության մեջ, բայց յուրաքանչյուր դեպքում երբեք չպետք է մոռանա իր կնոջ նկատմամբ հարգանքի մասին:
Ձեր ամուսնուն իր ընտանիքի մասին ոչ մի վատ բան չասեք: Ինքն այդ ընտանիքում է մեծացել, և այն նրա համար առաջին տեղում է: Որքան էլ որ նրա հարազատները տարօրինակ լինեն, նրան թույլ տվեք՝ ինքը գլուխ հանի նրանցից: Եթե իրավիճակը ծայրահեղ է, ինքն ամեն ինչ կհասկանա: Նրա ընտանիքի անդամների հետ կոնֆլիկտի մեջ մի մտեք: Դա ձեզ պետք չէ: Հարգեք նրա մտերիմներին, համբերությամբ զինվեք: եթե ձեզ համար դժվար է գտնվել նրա հարազատների շրջապատում, նվազեցրեք նրանց հետ շփումները:
Եթե կինն իր գործընկերոջը հրավիրում է ռեստորան, պետք է վճարի ինքը: Այլ հարց է, եթե հետևյալ ձևակերպումն արվի. «Բայց արժե, չէ՞, գնալ ռեստորան»: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուրը վճարում է իր համար, և միայն այն դեպքում, երբ տղամարդն ինքն է առաջարկում վճարել կնոջ փոխարեն, նա կարող է համաձայնել:
Այո, հաջողությունը սիրում է, երբ իր անունը տալիս են: Բայց այդ բառը պետք է գործածել վստահությամբ և միայն դրական տրամադրվածությամբ: Ոչ մի «Ախ, եթե ինձ բախտը ժպտար…»: Դրա փոխարեն պետք է ասել. «Ես հավատում եմ, որ այսօր հաջողությունն ինձ հետ կլինի»:
Հայտնի մեծագույն անձնավորություն է, հանճարեղ նկարիչ, դերասան, գիտնական, երաժիշտ կամ բժիշկ: Հիմնականում այս մարդիկ նյարդային են, ամբողջությամբ խրված իրենց գործի մեջ:
Չարժե բոլոր պարտականությունները դնել սեփական ուսերին: Թույլ տվեք տղամարդուն հոգ տանել ձեր մասին՝ տանել ծանր պայուսակը, նորոգել լոգասենյակի ծորակը և բանկային հաշիվները վճարել: Մի փորձեք ձեր տղամարդու համար մայր լինել, թույլ տվեք նրան ինքնադրսևորվել:
Չեմ աշխատում տղամարդու համար ավելի լավ տեսք ունենալ: Ընդհակառակը, ծանոթանալիս ես կարող եմ անգամ ավելի վատը, կոպիտ, ցինիկ ու ուղղամիտ լինել: Չեմ ամաչում պատմել իմ խնդիրների կամ բարդությունների մասին: Ում պետք է, միշտ էլ ավելի խորքը և հեռուն կնայի, իսկ ում պետք չէ, կանցնի կողքով:
Ի՞նչ պիտի անի մյուսը, ով դեռ սիրում է: Նույնպես պետք է գնա հոգեբանի մոտ ու փորձի նրա օգնությամբ դուրս գալ ստեղծված պատային իրավիճակից, հաշտվի կորստի հետ: Սկզբում հաշտվել կորստի հետ, ապա՝ փնտրել ռեսուրս, որը կօգնի առաջ շարժվել: Ամեն դեպքում, ես չեմ հավատում ողջ կյանքի համար սիրո գաղափարին, եթե այդ սերը փոխադարձ չէ:
Ինչո՞ւ որոշ կանանց անձնական կյանքը չի դասավորվում այնպես, ինչպես իրենք կցանկանային, դե քանի որ նրանց` սիրո մասին ունեցած համոզմունք-մոլորությունները չափազանց մեծ քանակություն են կազմում:
Կնոջ վրա ձեռք բարձրացնող տղամարդը դժվար թե երբևէ կարողանա փոխվել: Իհարկե, նա կզղջա ու կխոստանա, որ դա այլևս երբեք չի կրկնվի, բայց վստահ եղեք, որ նա դա կրկին կանի:
Թռչուններ և երկինք, ձկներ և ծով, գուլպաներ և կոշիկներ, հաց և կարագ: Ընդունո՞ւմ եք, որ որոշ բաներ ուղղակի ստեղծված են միմյանց համար:
Ինչո՞ւ տղամարդիկ չեն ցանկանում հարաբերությունների մեջ լինել ոչ ծանոթության վաղ շրջանում, ոչ էլ, ասենք, տղամարդու կյանքի կեսի ճգնաժամային շրջանում, և ի՞նչ պետք է անի կինը տղամարդու ուշադրությունն իր վրա պահելու համար, եթե նա նկատում է, որ այն թափառում է:
Մարդիկ դավաճանում են միմյանց: Իսկ նրանց կեսը, ովքեր չեն դավաճանում, կուզենային դա անել, եթե վստահ լինեին, որ այդ մասին ոչ ոք չի իմանա: Այդ դեպքում ինչո՞ւ այն տղամարդիկ, ովքեր դավաճանում են իրենց կանանց, հազվադեպ են հեռանում նրանցից՝ իրենց օրինական կանանցից:
Ընդունված է կարծել, որ կանայք տղամարդիկ «ձախ» են գնում իրենց կանաց ֆիզիկական անկատարության` կնճիռների, ավելորդ քաշի, թառամած մաշկի և ոչ իդեալական կերպարի պատճառով, սակայն ճշմարտությունն այն է, որ դավաճանությունների մեծ մասն ընդհանրապես կապ չունի արտաքին բարեմասնությունների կամ թերությունների հետ:
Ու ամենակարևորը, դա արա քո գլխում: Իսկապես բա՛ց թող: Թող ինչ-որ բան լինի՝ անկախ քո համառ ցանկությունից: Թույլ տուր, որ ինչ-որ մեկը վարվի այնպես, ինչպես ինքն է ուզում ու համարում ճիշտ: Ներքուստ ընդունիր դա ու համաձայնիր: Եվ շարունակիր ապրել քո կյանքով:
Եթե Դուք Ձեզ գտաք այս 9 տիպերից որևէ մեկում, արդեն գիտեք, թե ինչ պետք է անեք: Հարմարավետ կին եղեք: Այդ դեպքում նա կցանկանա կյանքի ճանապարհն անցնել Ձեզ հետ:
Հոգեբանի որակավորումը հակառակ համամասնական է՝ տրված խորհուրդների քանակին: Լավ հոգեբանը խորհուրդներ չի տալիս. Նա օգնում է կայացնել ճիշտ որոշումներ: Ես բացատրում եմ, թե ինչպիսին է կյանքը: Այս անես՝ այսպես կլինի, այն՝ այնպես: Սրանք օրենքներ են, որոնք բացառություն չեն ճանաչում: Իսկ հիմա ընտրեք ինքներդ: Իմ խնդիրն այն է, որ իմ այցելուն կարողանա ապրել առանց ինձ:
Դեռ Նիցշեն է ասել, որ եզակիների խելագարությունը բացառություն է, իսկ զանգվածների խելագարությունը` կանոն: Գոյություն ունեն հոգեկան խանգարումներ` հալյուցինացիաներ, հիմար վարք, զառանցանք: Այդպիսի խելագարները շատ չեն, 1000-ին՝ 6 հոգի: Սակայն կան նաև նևրոտիկ խանգարումներ` նախանձ, նեղացկոտություն, ամաչկոտություն, ամոթ, մեղքի զգացում: Սրանցով տառապում է մեծամասնությունը:
Կանանց միշտ հիշեցնում են, որ նրանք այնպես պիտի անեն, որ հանելուկային լինեն: Իսկ ի՞նչ կասեք տղամարդկանց մասին: Արդյո՞ք նրանք ևս պետք է գաղտնիքներ ունենան: Ասում են, որ տղամարդիկ իրենց մասին եղած ինֆորմացիայի 50%-ը խիստ գաղտնի են պահում: Իսկ ի՞նչ նրանք երբեք չեն պատմի սիրելի կանանց, ի՞նչ է, ի վերջո, թաքցնում ուժեղ սեռը: