Եթե Դուք Ձեզ գտաք այս 9 տիպերից որևէ մեկում, արդեն գիտեք, թե ինչ պետք է անեք: Հարմարավետ կին եղեք: Այդ դեպքում նա կցանկանա կյանքի ճանապարհն անցնել Ձեզ հետ:
Հոգեբանի որակավորումը հակառակ համամասնական է՝ տրված խորհուրդների քանակին: Լավ հոգեբանը խորհուրդներ չի տալիս. Նա օգնում է կայացնել ճիշտ որոշումներ: Ես բացատրում եմ, թե ինչպիսին է կյանքը: Այս անես՝ այսպես կլինի, այն՝ այնպես: Սրանք օրենքներ են, որոնք բացառություն չեն ճանաչում: Իսկ հիմա ընտրեք ինքներդ: Իմ խնդիրն այն է, որ իմ այցելուն կարողանա ապրել առանց ինձ:
Դեռ Նիցշեն է ասել, որ եզակիների խելագարությունը բացառություն է, իսկ զանգվածների խելագարությունը` կանոն: Գոյություն ունեն հոգեկան խանգարումներ` հալյուցինացիաներ, հիմար վարք, զառանցանք: Այդպիսի խելագարները շատ չեն, 1000-ին՝ 6 հոգի: Սակայն կան նաև նևրոտիկ խանգարումներ` նախանձ, նեղացկոտություն, ամաչկոտություն, ամոթ, մեղքի զգացում: Սրանցով տառապում է մեծամասնությունը:
Կանանց միշտ հիշեցնում են, որ նրանք այնպես պիտի անեն, որ հանելուկային լինեն: Իսկ ի՞նչ կասեք տղամարդկանց մասին: Արդյո՞ք նրանք ևս պետք է գաղտնիքներ ունենան: Ասում են, որ տղամարդիկ իրենց մասին եղած ինֆորմացիայի 50%-ը խիստ գաղտնի են պահում: Իսկ ի՞նչ նրանք երբեք չեն պատմի սիրելի կանանց, ի՞նչ է, ի վերջո, թաքցնում ուժեղ սեռը: