«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Մեկ Հայաստան» կուսակցության անունից կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ զարմանում են, թե ինչն է ստիպում վարչապետին «ատամներով» պահել Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին եւ Հայկ Մարությանին, որոնցից այսքան դժգոհություն կա։ Բանն այն է, որ, մի կողմից, հավատարիմ մարդիկ շատ քիչ են, մյուս կողմից՝ մասնագետները չեն ուզում կապվել իշխանությունների հետ՝ ապագան անորոշ է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Արսեն Թորոսյանի շրջապատը ջանում է լուրեր տարածել, թե նա մնալու է՝ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից, մեր աղբյուրներն ասում են, որ այդպես չէ։ Ավելին՝ 2 օր առաջ Թորոսյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու, սակայն Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը եւ ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Քրեակատարողական հիմնարկներում հավեհարդարներ են սկսվել «գողականների» դեմ, այսինքն՝ այն անձանց, ում ՔԿՀ ղեկավարությունը համարում է քրեական ենթամշակույթ կրող: Հատուկ ջոկատայինները դիմակներով մտնում են խցեր և դաժան ծեծի ենթարկում նրանց: Վերջին մեկ շաբաթում նման պրոֆիլակտիկ միջոցառումներ են կիրառվել «Արմավիր», «Վանաձոր», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է հանգիստ մթնոլորտում: Ըստ թերթի տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու, կարելի է ասել, անդրադարձել է բոլոր այն «թոփ» թեմաներին, որոնք այս օրերին քննարկվում են:
Դատական համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ դանդաղ ու հետևողական քայլերով շարժվում ենք դեպի «զանգովի արդարադատություն», մինչդեռ 2 տարի առաջ հույս կար, որ հեղափոխությունից հետո դրանից ազատվելու ենք։
Օրերս միջադեպ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արա Դորվանյանի և Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջև։
Առաջիկայում Հայաստանի գործազուրկների բանակը կհամալրվի մի քանի հազարով։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում զանգվածային կրճատումներ են։
Քաղաքական կուլիսներում խոսում են, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով շաբաթներ առաջ դրեց կառավարության 100 տոկոսի հրաժարականի հարց ու երդվեց, որ հետ չի կանգնելու, այնուամենայնիվ, մի քիչ «զադնի է դրել», գոնե՝ առայժմ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկ տարի առաջ խորհրդարանում վստահեցնում էր, թե ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով՝ կարող են պայքարել «օրենքով գողերի», քրեական հեղիանակությունների դեմ եւ, ընդհանրապես, քրեական ենթամշակույթի դեմ, այսօր իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութուններով՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ կրթական նոր աղմկահարույց չափորոշիչներում առկա են կետեր, որոնց հետ կապված լուրջ տարաձայնություններ ու թեժ քննարկումներ են ծավալվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ձեռքն է վերցրել Երեւանի քաղաքաշինության ոլորտն ամբողջությամբ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ եւ Սիսեռյանի անմիջական մասնակցությամբ են այդ ոլորտում որոշումները կայացվում: Ու, ըստ մեր տեղեկությունների, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանն ամեն հարց զեկուցում է Սիսեռյանին ու միայն նրա համաձայնության դեպքում է որոշումներ կայացնում:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արտակարգ դրությունը պարբերաբար երկարացնելու կառավարության որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել նաեւ իշխանության ներսում։ Շատերն են հասկացել, որ ռեժիմը երկարացնելը ոչ այնքան կորոնավիրուսով է պայմանավորված, որքան քաղաքական շարժառիթներ է հետապնդում, իսկ արդյունքում տուժում են ոչ միայն իշխանությանը քննադատողներն ու ընդդիմախոսները, այլ նաեւ իշխանականները։
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո առաջին ասուլիսը՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր ԱԺ ապրիլյան թեմայով քննիչ հանձնաժողով այցելելու օրը։ Ասուլիսի վայր է ընտրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա հատվածը։ Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։
Դեռեւս օգոստոսի 5-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:
Տևական ժամանակ է` խոսվում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը վերջին ժամանակներս լոբբինգ է անում, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվի հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը:
Արձակուրդի մեջ գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ օղակը սեղմվում է։ Թեպետ մի քանի անգամ գրվել է, որ նա ազատման դիմում է գրել, որն ինչ-ինչ պատճառներով չի ընդունվել, սակայն կորոնավիրուսի համաճարակն ընդհանրապես ակնհայտ դարձրեց, որ քաղաքապետը տեղում չէ։
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու որոշումից հրաժարվել կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը:
«Սեւանի ափին գտնվող Ծովասար լողափին ամիս-ամիսուկես առաջ հանգստացած մեր համաքաղաքացիներից մեկը մի ուշագրավ պատմություն պատմեց։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից։
Երեկ «Լուսավոր Հայաստանի» հիմնադիր անդամներից մեկը՝ Մանե Թանդիլյանը, հայտարարեց մանդատը վայր դնելու և ԼՀԿ խորհուրդը լքելու մասին։ Անմիջապես կասկածներ ծնվեցին, որ իշխանության մատը խառն է և ինչպես «Բարգավաճ Հայաստանի», այնպես էլ «Լուսավորի» դեպքում, ընդդիմությունը քանդելու գործընթաց է գնում։
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին հետաքննություն իրականացնելու համար:
Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 3.9 տոկոսով նվազել են:
Արսեն Թորոսյանը չի դադարեցնում հին կադրերից ազատվելու իր քաղաքականությունը. այս անգամ հերթը հասել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին:
Դեռևս օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր 4 համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմերը:
Կորոնավիրուսը հասցրել է հետևանքներ թողնել անշարժ գույքի շուկայի վրա: Մասնավորապես, Երևանում բնակարանների գները նվազել են:
Օգոստոսի 10-ին ՀՀ կառավարությունից բոլոր լրատվամիջոցները հաղորդագրություն ստացան, որ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ օգոստոսի 6-ին աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն ստանա:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Սամսոն Մաթևոսյանը և նշանակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, ինչը կոմիտեում համարում են պաշտոնի իջեցում:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից, որի հիմնական թեման կրկին Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուներն ու նրանց քվեարկության հարցն էր: