Իշխանությունը որոշել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակի միջոցով ոչնչացնել ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ ցույց տալով, որ Ծառուկյանը հանրային աջակցություն չունի նույնիսկ իր հարազատ քաղաքում:
Հունիսի 9-ին՝ առաջիկա կիրակի, Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում գյուղապետի ընտրություններ են: Գյուղացիներն ընտրություն պիտի կատարեն գործող գյուղապետի ու ՔՊ-ական, բայց իբրև անկուսակցական առաջադրված Սայադ Ալմաստյանի միջև:
Դեռեւս 2018 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը մեկն է համարում. պարզել՝ արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին:
Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն առաջնորդվում է Արցախում ևս իր ամբողջական իշխանությունը հաստատելու մղումով, որը նրան առայժմ չի հաջողվում, ինչի պատճառով նա երբեմն նաև նյարդային ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում, ինչպես դա արել է երեկ։
Հանրության մեջ «Համո աղա» մականվամբ հայտնի Թուրքիայի քաղաքացին իր 4 կանանց, 56 զավակների և 300 թոռների հետ նշել է իսլամական պահքի ավարտն ազդարարող Ռամադանի տոնը:
«Չեմ ցանկանում մեկնաբանել անհասցե մեղադրանքները, քանի որ 30 տարի առաջ Դաշնակցությունն Արցախում սահման էր պահում։ 25 տարի առաջ էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, Դաշնակցությունը բանտերում էր։ Այսինքն՝ սա անհասցե մեղադրանք է, հետևաբար՝ չեմ պատրաստվում պատասխանել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի դավադիր ուժեր ասելով՝ հնարավո՞ր է՝ «Սասնա ծռերին» նկատի ուներ, Աղասի Ենոքյանը բացասական պատասխան տվեց։«Նրանք Արցախ էին գնացել, որպեսզի բացահայտեին, թե ովքեր են դավադիրները, բայց երևի չբացահայտեցին»,- ասաց Ա. Ենոքյանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է:
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Գերմանացի փորձագետները կարծում են, որ ատոմային զենքի կիրառման ռիսկը վերջին ժամանակներս աճել է, նրանք Գերմանիայի կառավարությանը կոչ են անում ավելի ակտիվ ջանքեր գործադրել միջուկային սպառազինություների մրցավազք թույլ չտալու համար:
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։
Ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ վերջին երկու շաբաթների ընթացքում գործադրված և հասարակական լայն արձագանք ստացած բռնության դեպքերը, դրանց առնչությամբ Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ գերագույն մարմնի այլ անդամների հայտարարությունները, ինչպես նաև սույն թվականի մայիսի 25-ին ՀՅԴ հրավիրած հանրահավաքում հնչած որոշ ելույթներ բացահայտեցին խիստ վտանգավոր հետևյալ իրողությունները:
Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները համաձայնել էին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած դատավճիռները: Սակայն, 2014 թ. սկսած Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունը՝ ըստ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորների, ներառյալ Ադրբեջանը ներկայացնող դատավորի 2019 թ. մայիսի 29-ի միաձայն ընդունած դատավճռի:
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է Զաքար Հովհաննիսյանին հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով։
ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Աբովյան քաղաքի ընտրողների ակտիվորեն մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին և երկրում վերահաստատել ժողովրդի իշխանությունը:
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկվել է:
«Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հաջողությունը մեծապես կախված է այդ համագործակցության օրակարգից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցության մեկնարկին։
«Ի վերջո, մենք եվրոպական պետությունների ընտանիքի, ՄԱԿ-ի անդամ ենք։ Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք հետագայում մեր պետության վարկը հավասարեցնեն զարգացման խիստ ցածր մակարդակ ունեցող պետությունների հետ»:
Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ կապված սահմանում և շփման գծում վերջին շրջանում լարվածության աճի հետ:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների կողմից գեներալիտետի նկատմամբ իրականացվող գործողությունները կարող են վատ անդրադառնալ բանակի ընդհանուր բարոյահոգեբանության վրա։
«Վերջերս ՀՀ վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին ՀՀ վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը»:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, վարչապետ Թերեզա Մեյը եւ 15 պետությունների ղեկավարներ են հունիսի 5-ին մասնակցել Նորմանդիայում անգլո-ամերիկյան զորքերի ափհանման 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գլխավորությամբ:
Ավելի քան 100 մարդ է զոհվել Սուդանի Հարթում մայրաքաղաքում բանակային ուժերի կողմից ընդդիմության վրանային ճամբարի ցրման հետեւանքով:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ձեռնամուխ են եղել ութ ալպինիստների մարմիններն իջեցնելու գործողությանը, որոնք զոհվել են Հիմալայան լեռների Նանդադեւի արեւելյան լեռնագագաթին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դանիայի Թագավորության վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենին Սահմանադրության օրվա կապակցությամբ:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի վրա ծառայության ընթացքում դրական տպավորություն է թողել 2008թ. մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալված, 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Այդ ծրագիրը գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է: Դա դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունները։ Այս պահին բավականին պաշտպանված է, և շատ-շատ մասնագետներ արդեն տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը»,- ասաց Վանեցյանն ու հավելեց, որ դա ամբողջովին հայկական արտադրանք է:
Ըստ նրա՝ խնդիրն Անդրանիկ Քոչարյանի անցած ուղին է, կապերը. «Քանի որ շատ կարևոր է, որ որևէ պահի, որևէ փուլում հանձնաժողովի գործունեությունը կասկածի տեղիք չտա, առաջարկել էինք՝ Ա.Քոչարյանին փոխարինի իրենց խմբակցությունից որևէ մեկը, բայց մերժվել է»: