«Օրենքի առաջ բոլորը հավասար են և որևէ անկարգություն պետք է պատժելի լինի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով երեկ ՀՀ վարչապետի հանձնարարությունը՝ երկաթյա պայքար սկսել բռնության կոչերի ու սևազգեստ խմբերի դեմ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:
«Եթե ես դրա հետ կապ ունեմ, թող հրապարակում գնդակահարեն: Բայց թույլ չեմ տալիս մարդիկ մուտլովկա անեն, Ծառուկյանի բարի անունը, համբավը ցեխ շպրտեն: Մեկ ա, մաքուր մարդին ցեխը չի կպնելու»:
Օրերս ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողով կկանչեն նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում է կայացրել՝ արձանագրելով Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մ. Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցավով արձանագրեց, որ արտաքին աշխարհում Հայաստանի դիմադրողականությունն իջել է, և այս դառն իրողությունը փաստելու համար բոլորովին էլ պետք չէ լինել աշխարհաքաղաքական փորձագետ։
Եվրամիությունը կարող է պաշտպանել ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու նոր վերջնաժամկետի տրամադրումը Լոնդոնին այն դեպքում, եթե բրիտանական իշխանությունները չկարողանան դրա պայմանները հաստատել մինչեւ հոկտեմբերի 31-ը՝ Brexit-ի գործող ժամկետը
Google-ի ղեկավարությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին նախազգուշացրել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են երկրի ազգային անվտանգության համար ծագել, եթե Չինաստանի Huawei ընկերության նկատմամբ սահմանափակիչ միջոցները չվերացվեն:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում այն սահմանադրական շրջանակներով, որը տրված է իրեն ՀՀ օրենսդրությամբ։ Նա ուզում է ոչ թե ուժեղ, այլ տոտալ իշխանություն։ Պատահական չէ, որ Ազգային ժողովը գրավելուց և վարչապետ դառնալուց հետո, նա պարբերաբար գրոհումներ է ձեռնարկում, այսպես կոչված՝ դիմադրության օջախների վրա»։
«Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր»:
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է:
Բրիտանացի քաղաքական գործիչ Մայք Գրինը, որը ներկայացնում է Brexit կուսակցությունը, չի կարողացել հաղթանակ տանել Փիթերբորոյի ընտրատարածքից բրիտանական խորհրդարանի լրացուցիչ ընտրություններում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը հունիսի 7-ին հրապարակեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ պաշտպանների կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ որոշումը:
ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստ:
Ուղիղ հակառակը կասեմ. քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ինձ եւ նաեւ վարչապետին, ինչը նաեւ երեւում է ուղիղ եթերներում, հաճախ մոտենում են, ասում են՝ «պարոն վարչապետ, խնդրում եմ, մի քիչ կոպիտ եղիր»։
Վարչապետի մամուլի խոսնակը նշեց, որ ԼՂ հակամարտության հարցին անդրադարձ եղել է, սակայն հարցերը վերաբերել են հիմնականում տնտեսական օրակարգին։ «ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ մանրամասն քննարկում չի եղել, պարզապես նշվել է, որ կա ընդհանուր ըմբռնում այս խնդրի վերաբերյալ»,- նշեց մամուլի խոսնակը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին՝ արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հարցը:
ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է, որն արժանի է դրան:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ:
Մենք պարոն Հարությունյանի ղեկավարությամբ շուրջ մեկ տարի աշխատեցինք աննախադեպ ծանրաբեռնված ռեժիմով, աշխատանքային ու շենքային գրեթե անընդունելի պայմաններում, մամուլում հաճախակի հանդիպող ակնհայտ կեղծ, ստահոդ տեղեկատվության ներքո, կարողացանք մեր սեփական ուժերով մշակել ու հաստատել նորաստեղծ Խորհրդի գործունեության մի քանի տասնյակի հասնող լրջագույն իրավական հիմքերը, հանրության դատին հանձնել արդարադատության արդյունավետության արմատական բարելավմանը միտված համալիր հայեցակարգ, ուստի ինքս հանգիստ եմ հեռանում՝ պարտքը կատարածի զգացումով:
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Գեւորգ Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի եւ անդամի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։
Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն խմբաքանակն է առգրավել Մելբուռնի նավահանգստում:
Հնդկաստանում առնվազն 18 մարդ է զոհվել, եւս առնվազն 20-ը՝ վերքեր ստացել հունիսի 6-ի երեկոյան Ութար Փրադեշի նահանգի արեւմտյան մասում մոլեգնած ավազամրրիկից:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մազի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվել է Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյի՝ խորհրդարանական ընտրություններում իր «Ուդառ» կուսակցության հետ միասին հանդես գալու առաջարկից:
Նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին իր երկրպագուն է համարել:
ԱՄՆ-ը որոշում է ընդունել դադարեցնել Թուրքիայից ռազմական օդաչուների ընդունումը F-35 կործանիչ-ռմբակոծիչներով թռիչքների ուսուցման ծրագրի համար՝ կապված այն բանի հետ, որ Անկարան որոշել է Ռուսաստանից ձեռք բերել Ս-400 զենիթահրթիռային համալիրներ:
Պերուի իշխանությունները որոշել են այցագրային ռեժիմ սահմանել Վենեսուելայի հետ՝ այդ երկրից միգրանտների մեծ հոսքի պատճառով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շար օրենքներ:
Լույս հունիսի 7-ի գիշերը Լիլոյի շրջանում Թբիլիսիի խոշորագույն շուկայում տեղի ունեցած սաստիկ հրեդեհի հետեւանքով խանութներ են այրվել 8-10 հազար քառակուսի մետր տարածքում: