Հնդկաստանում առնվազն 18 մարդ է զոհվել, եւս առնվազն 20-ը՝ վերքեր ստացել հունիսի 6-ի երեկոյան Ութար Փրադեշի նահանգի արեւմտյան մասում մոլեգնած ավազամրրիկից:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մազի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվել է Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյի՝ խորհրդարանական ընտրություններում իր «Ուդառ» կուսակցության հետ միասին հանդես գալու առաջարկից:
Նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին իր երկրպագուն է համարել:
ԱՄՆ-ը որոշում է ընդունել դադարեցնել Թուրքիայից ռազմական օդաչուների ընդունումը F-35 կործանիչ-ռմբակոծիչներով թռիչքների ուսուցման ծրագրի համար՝ կապված այն բանի հետ, որ Անկարան որոշել է Ռուսաստանից ձեռք բերել Ս-400 զենիթահրթիռային համալիրներ:
Պերուի իշխանությունները որոշել են այցագրային ռեժիմ սահմանել Վենեսուելայի հետ՝ այդ երկրից միգրանտների մեծ հոսքի պատճառով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շար օրենքներ:
Լույս հունիսի 7-ի գիշերը Լիլոյի շրջանում Թբիլիսիի խոշորագույն շուկայում տեղի ունեցած սաստիկ հրեդեհի հետեւանքով խանութներ են այրվել 8-10 հազար քառակուսի մետր տարածքում:
Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հանդիպումը։
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նոր մեղադրանքներ է պատրաստել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ:
Իշխանական մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը չեն մասնակցում խմբակցության նիստերին։
Նախորդ օրը Աբովյանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած սակավամարդ երթը եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործադրած ոչ համարժեք ջանքերը ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 9-ի ընտրություններում հաղթելու ոչ մի հնարավորություն չունի:
Հայկական 22 հոգանոց պատվիրակությունը, 8 օր Արեւմտյան Հայաստանով շրջելուց հետո, վերադառնում է։ Թուրքական անցակետը բարեհաջող եւ անարգել անցնելով՝ երեկ նրանք հայտնվել են վրաց սահմանապահների ձեռքում։
Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը որոշել է, որ իր օգնականը չի զիջում պատգամավորներին, եւ արդեն որերորդ դեպքն է՝ պատգամավորի փոխարեն օգնականին է արտերկիր գործուղում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքին դուր չի եկել նորակառույց թանկարժեք ամառանոցը։ Նախագահական ընտանիքի պատվերով կառուցվող ամառային պալատի մի մասը կքանդվի և կվերակառուցվի։
Ըստ քրդական լրատվամիջոցի՝ Թուրքիան կեղծ տեսանյութեր է տարածում՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Մագիլ» ռազմական օպերացիայից:
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում և քննարկվել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։
«Ուկրաինայում դեռ մեծ դատական բարեփոխում պետք է տեղի ունենա, հուսանք, որ Զելենսկին կանի դատական բարեփոխում։ Թող Փաշինյանն ու Զելենսկին մրցակցեն դատական բարեփոխման հարցում, խորհուրդ եմ տալիս»:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նոր լիցք և եռանդ հաղորդեց Ռուսաստանի հայ համայնքի կողմից մեր երկրում ներդրումային և ոչ ներդրումային ակտիվությանը:
«Հայ-իրանական հարաբերությունների բարեկամական բնույթը չի փոխվել, այլ խնդիր է, որ Հայաստանը չունի որևէ ծրագիր Իրանի հետ աշխատելու ուղղությամբ։ Լինում են բազմաթիվ հայտարարություններ, տարբեր մակարդակներով փոխայցեր, բազմաթիվ ծրագրերի մասին խոսակցություններ, որոնք խոսակցությունների մակարդակից այն կողմ չեն գնում»,- նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Ես կարծում եմ՝ Հայաստանում և Արցախում, և ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում Փաշինյանի այս հայտարարությունը զավեշտ է առաջացրել»:
«Մյուս բոլոր ուղղություններով համագործակցությունը պետք է ի հայտ գա ժամանակի ընթացքում, քանի որ դեռ որևէ հստակություն չի հնչել, թե այս երկրներն ինչպիսին են տեսնում իրենց համագործակցությունը և որ ոլորտներում։ Կապող միակ օղակը պատմաքաղաքական խնդիրներն են Թուրքիայի հետ»։
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կոնստանտինյան» պալատում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Ֆրանսիական Վալ դ՛Ուազ դեպարտամենտի Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի՝ Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի և Արցախի Շեխեր համայնքի միջև բարեկամության հռչակագիրն անվավեր ճանաչելու մասին վճիռը խորը ափսոսանք է առաջացրել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։
Տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանի հարավային հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ տեղի ունեցող զարգացումները չեն կարող չհետաքրքրել Հայաստանին։ Այս հարթությունում տեղի են ունենում հետաքրքիր, որոշ դեպքերում էլ՝ անհանգստացնող գործընթացներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։
Վճռաբեկ դատարանի 9 դատավորների կարգապահական վարույթի քննություն՝ ԲԴԽ-ում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին:
«Զորավարժություններն ուղեկցվում են զանազան բնույթի սադրանքներով, որոնց մենք առանձնապես չենք հետևում և աչալուրջ չենք լինում։ Խոսքը հատկապես այնպիսի անհանգստացնող տարրերի մասին է, ինչպիսին Հայաստանին մեղադրելն է՝ առայժմ միայն թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների միջոցով, Քրդստանի բանվորական կուսակցության ձեռքով, իբրև Թուրքիայի Իգդիրի և Նախիջևանի հատվածում իրավիճակն ապակայունացնելու համար։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվեց: