ՀՌՀ-ը դեռ վարչական վարույթ չի հարուցել Հանրային հեռուստաընկերության կողմից օրենքի խախտման փաստով. panorama.am

«Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո»։

Այսպես սահմանում է «Օրհներգի մասին» ՀՀ օրենքը։ Սակայն այս ամանորի գիշերը Հանրային հեռուստաընկերության եթերում ոչ ժամացույցի զարկերը լսվեցին, ոչ էլ օրհներգը հնչեց։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հաստատել է,  Հանրային օրհներգի չհեռարձակմամբ, այո, օրենք է խախտվել, և տարվա առաջին իսկ աշխատանքային օրն այդ հարցով կզբաղվեն։

«Մենք կսպասենք ամսի 8-ին, չնայած մոնիթորինգի վարչությունն արդեն հանձնարարականը ստացել է և ուսումնասիրում է այդ օրվա ամբողջ եթերը: Այնուամենայնիվ, ամսի 8-ին մենք վարույթ կբացենք ադմինիստրատիվ»,-ասել էր նա։

Այսօր Panorama.am-ը փորձեց պարզել՝ արդյոք հարուցվե՞լ է վարույթ, ի՞նչ են ցույց տվել մոնիթորինգի վարչության ուսումնասիրությունները։

Սակայն, ինչպես պարզվեց, հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հակված չէ շփվել լրատվամիջոցների հետ, ընդունարանի աշխատակցի միջոցով փոխանցեց, այդ առումով նոր բան չկա, վարույթ կլինի, այդ մասին տեղեկատվություն կհրապարակվի։

Տեսանյութեր

Լրահոս