Արցախում օր-օրի իրավիճակը թեժանում է. թեկնածուների լեքսիկոնն ավելի է կոշտանում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում օր-օրի իրավիճակը թեժանում է։ Եվ պատճառը ոչ թե երկրագունդը պատուհասած կորոնավիրուսն է, այլ մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնում է 14 թեկնածու։ Կիրակի օրը լրանում էր թեկնածությունները հանելու ժամկետը, սակայն ոչ մեկը չհանեց։ Իսկ թեկնածուների լեքսիկոնն օր-օրի ավելի է կոշտանում։
Մեր զրույցում Արցախի նախագահի թեկնածու, գեներալ Վիտալի Բալասանյանն ուղիղ տեքստով ասաց, որ Բակո Սահակյանն աջակցում է Արայիկ Հարությունյանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանի թեկնածուները երկուսն են՝ Արայիկ Հարությունյան եւ Մասիս Մայիլյան։ Ինչ վերաբերում է իրեն եւ իր հնչեցրած քննադատություններին, ապա կրկնեց․ «․․․այն հայտարարությունները, որ ես ի լուր աշխարհի արել եմ՝ համատեղ բնակության ծրագրի մասին, որեւէ հակափաստարկ առայսօր Հայաստանի եւ Արցախի քաղաքական իշխանության կողմից չեմ լսել, չեմ տեսել։ Ավելին՝ պնդում եմ, որ Բրատիսլավայում, Ժնեւում, Մյունխենում քննարկվել են համատեղ բնակության փաթեթի բոլոր դետալները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: