Կորոնավիրուսով վարակված՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:
Փաշինյանի այսօրվա երթին մասնակցել են 3500 ոստիկաններ, ՊՆ 4000, Ռազմական ոստիկանության 1000 և ՏԻՄ շուրջ 2000 աշխատակիցներ։ Mediaport-ի տրամադրության տակ են հայտնվել տվյալներ, որոնցում նշված են Նիկոլ Փաշինյանի այսօրվա երթին մասնակցած մարդկանց քանակական տվյալները։
Վերջին օրերին համացանցում եղան տարբեր հրապարակումներ, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը Նիկոլ Փաշինյանը չի ընդունել. այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն, հետևելով Կառավարության նիստերին, արձանագրում ենք, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանն արդեն երկրորդ շաբաթն է՝ չի մասնակցում Կառավարության նիստերին, իսկ Ոստիկանությանն առնչվող նախագծերը Կառավարության հաստատմանն է ներկայացնում Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Իբր սգացող ստահակը ծնող կորցնելու օրվանից ժամանակ ու հավես ունեցավ հարցազրույց տալ Ազատությանը, մի տխմարագույն տեսաուղերձ նկարել ու ԿԱՐԱԲԱԽ ԲԻԶԻՄԴԻՐ ոճի Եռաբլուրը պղծելու արարողություն կազմակերպել:
Քարվաճառի անկումից հետո Դադիվանքի վանական համալիրը դեկտեմբերի 14-ին ընդունեց ուխտավորների։ Ստեփանակերտի և հարակից գյուղերի բնակիչները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասել էին Դադիվանք։ Իսկ երբ ուխտավորներ չկան, վանքի լռությունը խախտում են ռուս զինվորականները․ մոմեր են վառում, աղոթում:
«Այդ համաձայնագրում որևէ խոսք չկա այն մասին, որ այս տարածքները պետք է հանձնվեին։ Հիմա սա հարց է, որի պատասխանը մեզ որևէ մեկը չի տալիս, երկու տարբերակ կա, կա՛մ այս մասին եղել է նախնական համաձայնագրում, որը մեզանից թաքցնում են, կա՛մ հետո է այդ պայմանավորվածությունը ձեռք բերվել, չգիտեմ»,- եզրափակեց նա։
Նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը խայտառակության նոր օր կազմակերպեց դեկտեմբերի 19-ին։ Այն, որ Փաշինյանը ոչ մի սրբություն չունեցող ցինիկ դավաճան ու ստոր է՝ վերջնականապես պարզ դարձավ այս 40 օրվա ընթացքում։ Մարդը պատրաստ է ուժով մտնել Եռաբլուր, ոստիկաններին հրահանգել ուժ կիրառել այն մայրերի դեմ, որոնց երեխաները թաղված են այդ գերեզմանոցում։ Այս մասին տելեգրամ ալիքում գրում է «Նորությունների ռուսական ծառայություն» («Русская служба новостей») ռադիոկայանի գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովը:
«Առաջին պատերազմի մասնակիցներից և զոհվածներից շատերի հետ ես մոտ էի, ծանոթ էի: Մենք իրար հետ կիսում էինք մտքեր խարույկների մոտ, ռազմաճակատում, փողոցներում, և իրենք պատգամ են թողել, իրենք երազանք ունեին՝ այդ երազանքն էր, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր, ազդեցիկ երկիր՝ Հայաստան՝ Արցախի հետ միասին, որտեղ կյանքը լինի արդար, լինի բարեկեցիկ, բայց ոչ թե ընտրյալների համար, այլ ամբողջ ժողովրդի համար, որ իրենք հպարտանան իրենց երկրով, մրցեն ուրիշ երկրների հետ:
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը մտածված է երկիրը տարել պատերազմի, ձախողումների ու կորուստների, դեռ վաղուց է ասել, որ նրանք չեն տիրապետում իրավիճակին և չեն կարողանում որևէ բան կազմակերպել։
«Մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին ու կորուստներին». Գագիկ Ծառուկյան
«Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով սգո օր, այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահի համար: Այսօր նա, ըստ էության, պղծեց Եռաբլուրը: Նա կրկին երկիրը տանում է ցնցումների՝ հանուն իր իշխանության, հանուն իր աթոռի: Բոլորին արդեն ակնհայտ է, որ էս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր երկրի ներքին կայունությունը և համերաշխությունը»,- Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Ազատության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքին մասնակցում է նաև «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը:
«Տղերք, խոստանում ենք, իսկ մինչ այդ՝ կներեք, տղերք». Արգիշտի Գևորգյան
«Մենք պետք է կատարենք մեր զոհվածների պատգամը». Վազգեն Մանուկյան
«Տեսա՞ք ինչպես դիմավորեց նրան մասսան՝ ծափահարություններով։ Նրանք ծափահարում են մի մարդու, որը մեղավորն է 5 հազար անմեղ զոհի, 10 հազար խեղված ճակատագրերի, ով մեղավոր է այսօրվա համար՝ նրան ծափահարում են, նրանք նույնիսկ չգիտեն, թե ո՞ւր են հավաքվել, ինչո՞ւ են հավաքվել և ո՞ւր են գնում։ Եկեք այսօրվանից մի կողմ դնենք մերոնք-ձերոնք, սևեր-սպիտակներ, մի կողմ դնենք նիկոլական-սերժական, այդ բառերը մեզ ազգին բերեցին այսօրվան, պառակտեցին, բռունցքը բացեցին թշնամու առաջ»,- ասաց Միսակ Ավետիսյանը։
Ազատության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ դեպի Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Հանրահավաքին ներկա են «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ և այլք։
ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 17.12.20թ. հնչեցված կոչին միացել են նաև ներքոհիշյալ սպաները
Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը․ ՈՒՂԻՂ.
Ավտանգության հարյուրավոր աշխատակիցների, հազարավոր ոստիկանների, դիպուկահարների, զրահապատ մեքենաների և վարչական ռեսուրսի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը հասավ Եռաբլուր:
Քաղաքացիական հագուստով անձինք պատ են կազմել և ուղեկցում են Փաշինյանին
Փաշինյանի անվտանգության աշխատակիցները սև անձրևանոցներ են պահել նրա գլխավերևում. ճեղքում են քաղաքացիների կազմած պատը
Լարված իրավիճակ՝ Եռաբլուրում․ ՈՒՂԻՂ
«Ուղղակի 0 խնամք է դրսևորվել մեր զինվորի կյանքի նկատմամբ»,- քիչ առաջ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկած դեպի Եռաբլուր երթին:
Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց Եռաբլուր
Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսական ոլորտի ներկայացուցիչներն ու գործարար համայնքն առաջիններից են, որ ընկալում են այն արհավիրքի հետևանքները, որը տեղի ունեցավ Հայոց աշխարհում, և այն աղետաբեր հանգրվանը, որտեղ գտնվում է երկրի անվտանգային, տնտեսական ու սոցիալական համակարգը:
Աֆղանստանում չորս հրթիռով խոցվել է ամերիկյան «Բեգրամ» ռազմաբազան:
Մենք կոչ ենք անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցոր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին: Այդ նպատակով կարևոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը: Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջև ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, և պետք է անհապաղ հրաժարական տան:
Երջանիկ Հակոբյանի՝ ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի լիազորությունները դադարեցված են:
«Ձեր ալիքի նկատմամբ վերաբերմունք ունեմ». Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել 5-րդ ալիքի լրագրողի հարցերին