«Իգոր Խաչատուրովը չի կարծում, որ վիրավորել է Ստյոպա Սաֆարյանին, նա արձագանքել է իր հոր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, զրպարտչական գրառմանը»։ Այս մասին Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի և «168 Ժամ»-ի գործով նախնական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը՝ անդրադառնալով պատասխանող կողմի` այսօր դատարանին ներկայացրած լրացումներին։
Սուդանի նոր վարչապետը տեխնոկրատ է լինելու, բայց թեկնածուների անուններ առայժմ չկան: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտարարել է Սուդանի բանակի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրխանը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից:
Վրաստանի փոստը նամականիշ է թողարկել իտալացի բանաստեղծ եւ մտածող Դանթե Ալիգիերիի պատկերով. աշխատանքը պատկանում է վրացի նշանավոր նկարիչ Սերգո Քոբուլաձեին։
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ պաշտապանության նախարարության, ՀՀ ոստիկանության պետի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանված պարգևներով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը կմեկնի Գլազգո՝ նոյեմբերի 1-ին Կլիմայի փոփոխման մասին ՄԱԿ-ի պարփակ կոնվենցիայի կողմերի 26-րդ խորհրդաժողովին(COP-26) մասնակցելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանին:
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծով առաջարկվում է չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկությունը տարածելու դեպքում լրատվամիջոցներին չազատել պատասխանատվությունից, ինչպես նաև՝ նախատեսված է փոփոխություն կատարել պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգում. եթե լրատվամիջոցը չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություն ու չի ներկայացրել օրենքով սահմանված նույնականացման տվյալները, ապա տվյալ լրատվամիջոցի հավատարմագրման դիմումը ենթակա է մերժման:
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իլհամ Ալիևը նոր Twitter-յան գրառում է արել նոյեմբերի 9-ին սպասվող հանդիպումից առաջ.
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ մեկնարկել է Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի և «168 Ժամ»-ի գործով նախնական դատական նիստը։
Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին այն կարծիքին է, որ «Մեծ քսանյակի» ղեկավարների՝ Հռոմում բացվող հանդիպումն անցկացվում է անհաջող պահի, Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների ներկայությունը նրանում կարող է կարեւոր ներդրում ունենալ։
Մեզանից շատ չսիրեք Հայաստանը. Արթուր Ղազինյան:
Լևոն Մնացականյանին մարտական գործողություններում ուշ ընդգրկեցին, երբ Հադրութն արդեն ընկել էր. Տիգրան Աբրահամյան։
Մենք պետք է լուծենք երեք կարևոր խնդիր. Էդուարդ Շարմազանով:
Թուրքիային պետք չէ Հայաստանի հետ սահմանի բացում. Էդուարդ Շարմազանով:
Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի խնդիրը իր և Արցախի նախագահի անվտանգությունն ապհովելն էր. Աբրահամյան։
«Սրա վերջնակետը կարծես դրեց հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ռադիոկլանում, ընդ որում, ասաց, որ դա եղել է վստահելի աղբյուր առ այն, որ հրահրվում են ռազմական գործողություններ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ եղել են մեծաթիվ գործոններ, որոնք հաստատում էին, որ, նվազագույնը, պատերազմի հավանականությունը կտրուկ մեծացել է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանավարի հաղորդման հիման վրա 2021թ. հունիսի 17-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նույն կենտրոնի տնօրեն Հ. Խ-ն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը:
Աննա Գրիգորյանի խոսքով՝ պատերազմի ավարտից հետո Շուշիի վերաբերյալ հայտարարություններով փորձել են մարդկանց գիտակցության վրա ազդել, հասցնել «Շուշի էլ չկա» մտածելակերպին:
Եթե թշնամուն դիմավորեինք պատրաաստ վիճակում՝ Ադրբեջանի պարտությամբ պատերազմը կկանգներ 7-րդ օրը. Արթուր Ղազինյան
«Նպատակը ոչ թե եղել է՝ գնալ, խորհրդակցել կամ ֆոն ապահովել իշխանության ղեկին կանգնած մարդու թվացյալ քաղաքական հնարքների համար, այլ նպատակը եղել է՝ փորձել այդ պահին հնարավորինս օգտակար լինել պետությանն ու բանակին»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով 2020թ. հոկտեմբերի 12-ին և 19-ին կառավարությունում իշխանության ու արտախորհրդարանական ուժերի հանդիպմանը:
Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միզիյոյեւը, որը երկրորդ ժամկետով առաջադրվել էր պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 24-ին կայացած ընտրություններում, հաղթել է՝ հավաքելով քվեների 80,12 տոկոսը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նոյեմբերի 3-5-ը կայցելեն Հայաստան:
Հրամանատարները, որոնք կռիվ են տվել՝ թիկունքից աջակցություն չեն ստացել. Մանուել Մանուկյան:
ՀՀ-ում աշխատում է միայն ՄԻՊ-ը և Սուրենյանը, որ եղանակի մասին է հաղորդում.Ազատամարտիկ
2020թ. ՀՀ և ԻԻՀ միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից քննվել է 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ:
«Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞՝ անգրագիտություն» խորագրով համաժողովը շարունակվում է․ ՈՒՂԻՂ:
Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վաղը հայտարարությամբ է հանդես գալու։