
Ալիևը Twitter-ում նոր գրառում է արել նոյեմբերի 9-ին սպասվող հանդիպումից առաջ․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իլհամ Ալիևը նոր Twitter-յան գրառում է արել նոյեմբերի 9-ին սպասվող հանդիպումից առաջ.
«Արևելյան Զանգեզուրում գտնվող Զանգիլանով անցնող Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թյուրքական աշխարհը»:
«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ»:
«Վստահ եմ, որ մոտ ապագայում դրանք իրենց պտուղները կտան»:
Հ.Գ. Ադրբեջանը հստակ ընդգծեց բանակցություններում իրենց հետ քայլի «կարմիր գծերը», իսկ մե՞նք…»։