Հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից:

Խորհրդի կազմում ընդգրկված անդամներն առաջադրվել են՝ հիմնադրի, լիազոր մարմնի կողմից, պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված և ուսանողության ընտրած խորհրդի անդամներ:

Հիմնադրի անունից առաջադրված անդամներն են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Լիազոր մարմինն առաջադրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար Գուրգեն Գասպարյանը, – «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրվել են ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վարուժան Աթաբեկյանը, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. Թեկնածու Մխիթար Գաբրիելյանը, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ Նարինե Խաչատրյանը, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենս. գիտ. Թեկն., դոցենտ Աննա Փոլադյանը և ԵՊՀ արաբագիտության ամբոնի վարիչ, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Հայկ Քոչարյանը:

Ուսանողության խորհրդից ընտրվել են Հասմիկ Վարդանյանը, Խաչիկ Աբաջյանը, Գոռ Օհանյանը, Դավիթ Ափոյանը, Դավիթ Առաքելյանը:

Տեսանյութեր

Լրահոս