
Մերկելը Գլազգոյի կլիմայական խորհրդաժողովին կմասնակցի անմիջական ձևաչափով

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը կմեկնի Գլազգո՝ նոյեմբերի 1-ին Կլիմայի փոփոխման մասին ՄԱԿ-ի պարփակ կոնվենցիայի կողմերի 26-րդ խորհրդաժողովին(COP-26) մասնակցելու համար: Հոկտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Մարտինա Ֆիցը։
«Կանցլերը կմասնակցի 26-րդ կլիմայական խորհրդաժողովին: Նա ճառերով հանդես կգա պետությունների ղեկավարների պլենումում եւ «Գործողություն եւ համերաշխություն – վճռական տասնամյակ» միջոցառմանը»,- ասել է Ֆիցը: Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը մտադիր է COP-26-ում առաջընթացի հասնել վնասակար նյութերի արտանետումների նվազեցման եւ երկրների կողմից կլիմայական նպատակների ֆինանսավորման բնագավառում:
Նոյեմբերի 1-ին Գլազգոյում (Մեծ Բրիտանա) աշխատանքը կսկսի COP-26 երկշաբաթյա կլիմայական խորհրդաժողովը: Այն պետք է տեղի ունենար տակավին անցյալ տարի, սակայն դրա անցկացման ժամկետները մեկ տարով հետաձվեցին COVID-19-ի համավարակի պատճաով: Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցելու համար Գլազգո կժամանի շուրջ 20 հազար մարդ, այդ թվում ավելի քան 120 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ: Ինչպես սպասվում է, այնտղ կքննարկվի ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարի նպատակով երկրների պարտավորությունների բարձրացման հարցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: