Բաժիններ՝

Իտալիայի նախկին վարչապետն անհաջող է համարել G20-ի գագաթնաժողովի բացման ժամանակը

Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին այն կարծիքին է, որ «Մեծ քսանյակի» ղեկավարների՝ Հռոմում բացվող հանդիպումն անցկացվում է անհաջող պահի, Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների ներկայությունը նրանում կարող է կարեւոր ներդրում ունենալ։

«G20-ը հիանալի միջոցառում է, բայց այն տեղի է ունենում անհաջող պահի: Նրանում չկա Վլադիմիր Պուտինի եւ Սի Ծինպինի մասնակցությունը, որովհետեւ COVID-ը դեռեւս բաժանում է աշխարհը: Բայց դա լավ բան է, որը հաջողվել է անցկացնել երկու տարի անց: Իհարկե, եթե «Քսանյակին» անձամբ ներկա գտնվեն Պուտինը եւ Սի Ծինպինը, այն կարող է որոշ առաջընթաց ունենալ. միջազգային հանդիպումներին ֆիզիկական ներկայությունը կենականորեն կարեւոր է, իրադարձությունների երկու երրորդը տեղի են ունենում միջանցքներում:

Քաղաքականությունը բաղկացած է այդպիսի բաներից, դրանց տեսողական շփումից»,-հայտարարել է Պրոդին՝ ելույթ ունենալով Վերոնայում անցկացվող Եվրասիական տնտեսական համաժողովում: G20-ի գագաթնաժողովը կանցկացվի Հռոմում հոկտեմբերի 30-31-ին: Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները դրանում հանդես կգան տեսակապով: Պրոդիի խոսքով՝ նման ուղղակի շփման ապացույց է դարձել անդրազգային կորպորացիաների համար 15-տոկոսանոց հարկի սահմանումը պաշտպանելու «Քսանյակի» որոշումը, որն ընդունվել է ամռանը Վենետիկում կայացած հանդիպման ժամանակ:

«Այսպիսով փոխվում է սուրբ սկզբունքը, որի համաձայն հարկերը վճարվում են այն երկրում, որտեղ ստացվում են շահույթները: Դա փոխում է համաշխարհային մտածելակերպը»,-եզրափակել է Իտալիայի նախկին վարչապետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս