«Մոսկվա այցելությունը, մասնավորապես՝ ներկա պայմաններում, կարծում եմ՝ շատ պահանջված է, որովհետև Ադրբեջանը չի հարգում զինադադարի ռեժիմը, որի գլխավոր միջնորդն է եղել և հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը: Հետևաբար այնտեղ՝ մեր եղբայրական երկրի հետ հանդիպումները շատ կարևոր են, և մենք ունենք ակնկալիքներ, որ այդ հանդիպումը դրական ազդեցություն կունենա և՛ պատերազմի դադարեցման, և՛ առհասարակ իրավիճակի կայունացման տեսակետից»,- շեշտեց Դ. Բաբայանը:
Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայատանի Հանրապետության հանդեպ։ Դա գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ դեռ վաղ է։ Դիմելու համար. եթե եղավ հարց ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասով, այո, նախ մենք պետք է ինքներս դիմենք ՄԱԿ-ին՝ առաջին քայլ, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է իրականացվել, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ինքնապաշտպանության ենք դիմում։ Դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին։ Եվ այդ բոլորը կանոնակարգված է, որտեղ արդեն պետք է կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին իրազեկի ՄԱԿ-ը։
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
168 TV ԼՐԱՀՈՍ
Միջազգային մակարդակով հաստատվել է՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար, «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը Արցախում ստեղծված իրավիճակի հարցով մեկնում է ՌԴ։ Այս մասին տեղեկացնում է ԱզեՍպուտնիկը։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն տեսանելի է, որ Հայոց զինվորն աստիճանաբար հարմարվելով պարտադրված նորօրյա սերնդի պատերազմի պայմաններին՝ մտնում է մարտական գործողությունների նոր շրջան: Դա ոչ միայն նկատելի է շուրջ 200 կմ-ոց ռազմաճակատային գծի հյուսիսային, հյուսիսարևելյան, արևելյան և հարավարևելյան հատվածներում, որտեղ թշնամին շաբաթներ շարունակ հուսահատ ճիգեր է գործադրում ճեղքելու հայկական ուժերի պաշտպանությունը և մատնվում անհաջողության, այլև արդեն Հադրութից Արաքս ընկած մարտագծում ժամ առ ժամ փոփոխվող օպերատիվ իրադրությունից:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ վերջիններիս նախաձեռնությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Ղրղզստանի գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովը հրաժարական է տվել: Այդ մասին լրագրողներին հայտնել է պատգամավոր Միռլան Բաքիրովը։
Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ճգնաժամային իրավիճակներում՝ առավել ևս «տեղեկատվական սովի» պայմաններում, շատ արագ միֆեր են կերտվում, տարածվում են բամբասանքներ, կեղծ տեղեկություններ, հաճախ նաև միտումնավոր ապատեղեկատվություն։
Միրիլենդի բնակչին ձերբակալել եւ հարձակման մեջ մեղադրել են այն բանից հետո, երբ նա կրակել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկու կողմնակիցների վրա, որոնք մեքենայից նրան մի քանի ազդանշան են տվել, երբ նա իր բակում փակցնում էր BLM նշանը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այ բալամ, հազար ասինք՝ քեզ խաբում են։ Մե՛կ Հադրութ են գրավում, մե՛կ չգիտեմ՝ ինչ, հիմա էլ քեզ զեկուցել են հայկական բանակի խոցված զենքերի տեսակները։ Հազար ասինք՝ մենք «Ուրագան» չունենք։ Բայց դա հեչ, պարզվում է՝ մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք, բայց չգիտեինք»։
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
«Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։
Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել:
Մենք հաղորդել ենք, որ երեկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանել են Երեւան, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Արցախի նախկին նախագահներն այցելել են Սերժ Սարգսյանին։ Ապա երեքով համատեղ գնացել են Ռոբերտ Քոչարյանի մոտ։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով հարուցված քրեական գործի ընթացքից: Ինչպես հայտնի է, երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում եւս մեկ անգամ հետաձգվեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը:
Այսօր ԱԺ-ում կառավարության առաջարկով արտահերթ նիստ է հրավիրված՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու համար, որի մասին նախորդ համարում գրել ենք։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները
Ռուսաստանը պետք է դադարի սակարկություններ առաջարկել Հայաստանին ու իրապես նաեւ գործուն աջակցություն ցուցաբերի, որպեսզի հաղթանակն ամրապնդվի: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։
«Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը, բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Գերմանական Բավարիայի դաշնային երկրամասի Բերխտեսգադեներ-Լանդի շրջանի իշխանությունները հոկտեմբերի 20-ից խիստ սահմանափակումներ են մտցրել COVID-19-ով հիվանդացության աճի կապակցությամբ, դա տեղի է ունեցել երկրում համավարակի երկրորդ ալիքի սկսվելուց ի վեր առաջին անգամ։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հետաքննություն է սկսել Կիպրոսի եւ Մալթայի նկատմամբ Եվրոպայի քաղաքացիություն վաճառելու կամ այսպես կչված ոսկե անձնագրերի ծրագրի իրականացման համար, ինչը կարող է հանգեցնել պատժամիջոցների սահմանման այդ երկրների նկատմամբ:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվի աճը կարող է տեւել եւս 2 – 3 շաբաթ, ինչից հետո իրավիճակը կսկսի կայունանալ:
Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեն կիբգեռգրոհների վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ հաղորդել է, որ չի հայտնաբերել այնպիսի «ներգործություն, որը կարող էր զգալի ազդեցություն ունենալ» իր աշխատանքի վրա։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արեւելքում ավելի քան 900 բանտարկյալներ, ներառյալ վտանգավոր հանցագործներ եւ ահաբակիչներ են փախել Բենի քաղաքի կենտրոնական բանտից: