Հայաստանում հակառուսական տրամադրությունները շարունակում են աճել։ Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ գրեթե ողջ հոկտեմբեր ամիսը Ազգային ժողովրդավարական բեւեռը` «Սասնա ծռերը», Ազատության հրապարակը «բրոնյա» են արել։
Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդում սեպտեմբերի 21-ին Համաշխարհային ավետարանչական դաշինքը կոչ է արել միջազգային հանրությանը հարգել Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակը՝ պահելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու իր բազմաթիվ խոստումները:
Ղրղզական կողմը Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը գնահատում Է որպես հարաբերականորեն կայուն, նոր պատահարներ չեն արձանագրվել:
ՀՀ իշխանությունները որոշել են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամեն գնով Երեւանի փոխքաղաքապետ նշանակել:
Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում «թուղթ ստորագրելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո մեր բազմահազար քաղաքացիներ շտապեցին Բաղրամյան պողոտա։
44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին ոստիկանական բիրտ ուժով հեռացնելուց եւ Եռաբլուրում ծաղիկներ դնելուց հետո ՔՊ-ական պատգամավորները գնացել են Ազգային ժողով, որտեղ խմբակցության նիստ է տեղի ունեցել։
Այն, մեղմ ասած, խայտառակությանը, որ երեկ տեղի ունեցավ Եռաբլուրում, դժվար է որակումներ տալ հրապարակման ենթակա ձևակերպումների շրջանակներում:
ՀՀ Քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո նրան կրկին հրավիրել է Հատուկ կարեւորագույն գործերով վարչություն՝ հարցաքննության:
Հայաստանի աչտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ։
Ադրբեջանն օրեր առաջ հայտարարեց, թե պատրաստ է հայկական կողմին փոխանցել 95 հայ զինծառայողի մարմին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում հանդիպել է Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Երկուստեք նշվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարներին։ Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը […]
ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ՀՀ ներսում կտրուկ սրվել է վերաբերմունքը ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ: Ընդ որում, խոսքը ոչ միայն արևմտյան թևի «ոգևորության» մասին է, այլ այն մասին, որ դա արտահայտվում է հենց ամենաբարձր մակարդակով։
Հույն քաղաքական գործիչ (Սիրիզա կուսակցությունից) Մարկոս Բոլարիսը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:
Իրանում ինտերնետ հասանելիությունը կսահմանափակվի ոստիկանություն բերման ենթարկված աղջկա մահվան ֆոնին բողոքի ցույցերի պատճառով: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են իշխանությունները:
Վրաստան արևածաղկի ձեթի հիմնական ներկրող երկրում՝ Ռուսաստանում թե՛ ապրանքի ինքնարժեքը, թե՛ ձեթի մաքսատուրքը նվազում է, հետևավաբար, նվազում է արտահանվող ապրանքների գինը։ Ըստ այդմ՝ Վրաստանում արևածաղկի ձեթի ներկրումը էժանանում է:
Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան մեկնել է Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի շարունակականությունը:
Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Ալիևի հայտարարությանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Մեղրին միայն ճանապարհ չէ՝ աշխարհաքաղաքական հանգույց է, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի բազմաթիվ խաղացողների համար՝ ԱՄՆ, ՌԴ, Իրան, Չինաստան, Հնդկաստան, ԵՄ, Թուրքիա և այլն: Միայն այս ամենը հերիք է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ կարևորություն ունի Մեղրին, Սյունիքի մարզը և ընդհանրապես՝ Հայաստանը: Սա մենք պետք է օգտագործենք: Թեպետ սա մարտահրավեր է մեզ համար, բայց մյուս կողմից՝ սա նաև հնարավորություններ է առաջ բերում: Ճիշտ կողմնորոշվելու դեպքում՝ կկարողանանք այս թնջուկից շահած դուրս գալ»,- ի պատասխան՝ ասաց իրանագետը:
Հայաստանում և Սփյուռքում ապրող գրականության ներկայացուցիչները 168.am-ի հետ զրույցում անդրադարձան այն հարցին, թե ինչո՞ւ մենք չենք կարողանում միավորվել մեր առջև ծառացած խնդիրները լուծելու, դժվարությունները միասին հաղթահարելու համար, փոխարենը՝ բաժանվել ենք գաղափարական, երբեմն էլ՝ ոչ գաղափարական բևեռների։ Ի՞նչն է սխալ արվել այս 30 տարվա ընթացքում և ինչպե՞ս պետք է ուղղել սխալը։
Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական ագրեսիվ հայտարարություններն է արել Հայաստանի հասցեին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության արարողության ժամանակ արված լուսանկարի շուրջ սկսված արձագանքներին։
Վեհափառ Հայրապետի և 3 նախագահների հանդիպման մասին Մամուլում անընդհատ տարատեսակ ձևաչափերով (3+2+2 և այլն) հանդիպումների մասին տեղեկատվությանը զուգահեռ հիմա էլ, արդեն որերորդ ԶԼՄ-ն տեղեկություն է հրապարակում առ այն, որ սպասվող հանդիպումը նախաձեռնել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Եթե անգամ ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանն իր օդը չի պաշտպանում Ադրբեջան թռչող թուրքական ինքնաթիռներից, եթե Հայաստանն ինքն իրեն չի պաշտպանում, ինչո՞ւ պետք է ՌԴ-ն կամ ԱՄՆ-ը մեզ գան և պաշտպանեն»,- ասաց Տիգրան Թորոսյանը՝ ընդգծելով ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր անողները պետք է դրա այլընտրանքը ցույց տան և ասեն, թե ՀԱՊԿ-ին մերժելով՝ ի՞նչ են առաջարկում և իրենց առաջարկն ինչպե՞ս է իրականություն դառնալու։
Քննարկման վերջում բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին։
ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համակարգմամբ սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ շրջանակներում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը:
«Հայաստանը և Ադրբեջանն օգտագործվելու են՝ որպես «расходный материал» մի շարք արևմտյան խաղացողների աշխարհաքաղաքական հավակնությունների բավարարման համար»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղարդաշարին տված հարցազրույցում ասաց ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով սեպտեմբերի 12-ին բռնկված հայ-ադրբեջանական պատերազմին ու դրա աշխարհաքաղաքական շերտերին, ՌԴ արձագանքին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյանտներ, ձեր շեֆի «կառուցողական գործընկերը» քիչ առաջ ասել է ՝ ենթադրվում էր, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին դեպի Նախիջեւան միջանցք տրամադրի, բայց մինչ օրս նույնիսկ միջանցքի երթուղին չեն ներկայացրել։