ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչները ընդունել են գերմանացի մասնագետների խմբին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանն այսօր ընդունել են ճանաչողական այցով Հայաստան ժամանած գերմանացի մասնագետների խմբին: Այցը կազմակերպել էր գերմանական հանրահայտ Tageszeitung taz խմբագրությունը։

Հայաստան ժամանած գերմանացի լրագրողներին, իրավաբաններին, բժիշկներին և մանկավարժներին Հայաստանը հետաքրքրում էր ոչ միայն պատմամշակութային տեսանկյունից, այլև քաղաքական-հասարակական, մասնավորապես վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան և Հայաստանի անվտանգային հարցերն ու հեռանկարները։

Բանախոսները ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու ապացույցները, խոսել միջազգային կառույցներից և դերակատարներից ունեցած ակնկալիքների մասին։

Քննարկման ընթացքում ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային տարբեր հարթակներում իրականացվող աշխատանքները և՛ կուսակցական, և՛ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։

Քննարկման վերջում բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930