Բաժիններ՝

Զուրաբիշվիլին զարմացած է իր հագուստի նկատմամբ մեծ հետաքրքրությունից

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության արարողության ժամանակ արված լուսանկարի շուրջ սկսված արձագանքներին։

«Մնացած բոլոր դեպքերում ժամանակս ապարդյուն չէի վատնի և ուշադրություն չէի դարձնի նկարիս ներքո արված մեկնաբանություններին, ոչ մի արձագանք չէի տա, բայց իմ պատճառով չեմ ուզում քննադատության թիրախում հայտնվի մեր ականավոր, պրոֆեսիոնալ լուսանկարիչներից մեկը՝ Գիա Աբդալաձեն։

Westminster Abbey-ում լուսանկարիչների մուտքը խստիվ արգելել են։ Այս նկարը հանպատրաստից ուրիշն է արել արարողությունից հետո։ Գիայի սովորաբար անթերի նկարները (խոսքը լուսանկարչական որակի մասին է) տեղադրվեցին ավելի ուշ:

Ես այնքան զարմացած եմ իմ և իմ հագուստի նկատմամբ նման մեծ հետաքրքրությունից»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է Զուրաբիշվիլին։

Խոսքը Զուրաբիշվիլիի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության արարողությանը արված լուսանակրի մասին է, որը նախագահն տեղադրել է Instagram-ի իր էջում։

Վրաստանի նախագահը համաշխարհային առաջնորդների հետ ներկա է գտնվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության արարողությանը։

Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս