Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Ուկրաինայում «բարձր ինտենսիվության հակամարտության» պայմաններում մոբիլիզացնել պաշտպանական արդյունաբերությունը և տնտեսությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
Ռուսաստանը ցանկացած պրոպագանդիստական արշավի՝ կլինի այն մեդիա տիրույթում, թե քաղաքականությունում, վատ է վերաբերվում: Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում պարբերաբար հայտնվող քննադատությունների մասին հարցին:
Օրերս Hetq.am-ը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի բարի նպատակները հարցեր են առաջացնում: Նման տեսակետ է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ն որպես երկու երկրների բարեկամ աջակցելու է խաղաղության հաստատմանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի խաղալ ՆԱՏՕ-ի օրինակելի դաշնակցի դերը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Այսօր՝ Նոյեմբերի 9-ի Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման օրը, իշխանական շրջանակները ՀՀ նախկին նախագահներին մեղադրում են 44-օրյա պատերազմի օրերին բանակի վրա ոչ մի լումա չծախսելու մեջ՝ նշելով, թե փոխարենն իրենց կաշվից դուրս էին գալիս Հայաստանի և Սփյուռքի գործարարները, ձեռներեցները:
Նիկոլ Փաշինյանը աշխատակազմում նոր նշանակում է արել:
ԱՄՆ-ը ողջունում Է Մեծ Բրիտանիայի գործողություններն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում եւ պատրաստ Է ապագայում շարունակել համագործակցությունն այդ ուղղությամբ:
Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը:
Նոյեմբերի 7-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում տեղի էր ունեցել գազի և էլեկտրաէներգիայի սուբսիդավորման վերաբերյալ քննարկում։ Խնդիրն այն է, որ Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն առաջարկել էր այլևս չսուբսիդավորել բնակիչներին սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց, թե այդ գումարը դեպի ուր պետք է ուղղեն՝ ԱԺ-ում պատգամավորները որևէ պատասխան չէին ստացել։ Թեպետ ԱԺ-ում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները պնդել էին, որ պետությունը պետք է սուբսիդավորի, սակայն Տարածքային կառավարման նախարարը հակառակն էր պնդել։
Որոշումը մեկ տարով երկարաձգվել էր նախորդ տարվա նոյեմբերի 11-ին։
Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Թեհրանում անվտանգության հարցերի շուրջ ռուս-իրանական կոնսուլտացիաներ են անցկացվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի մասնակցությամբ:
Ես համարում եմ, որ երեք տարուց ռուս խաղաղապահները գնալու են, այն ժամանակ էլ եմ բարձրաձայնել, որ հինգ տարուց հետո նրանք դուրս են գալու, չնայած բոլոր այն հայտարարությւոններին, որ դուրս չեն գալու, ամեն գնով պահելու են Արցախը և այլն։ Այս մասին «Ազատության» տաղավարում ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Երկու տարի առաջ այս օրը շատ ծանր էր մեր ժողովրդի համար:
Եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն հատուկ ծառայությունների միջև առկա շփումները դիվանագիտական հարթություն տեղափոխելու համար, մենք դա նույնպես կդիտարկենք
Ֆրանսիայի իշխանությունները ռազմական բյուջեն մեծացրել են ավելի քան 20 տոկոսով եւ շարունակելու են բանակի արդիականացման աշխատանքը:
Նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի 2023թ․ բյուջեյի քննարկման ժամանակ համառոտակի անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Առաջվա պես քննարկվում են տարբեր ձեւաչափեր:
ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակիցները հայտնաբերել են ատրճանակ, որն ուղևորը փորձել է տանել ինքնաթիռ՝ հավի մեջ թաքցրած:
Իրանն առայժմ կատարում է իր պարտավորությունները»,- ասել է Գրոսին, նրա ելույթը հեռարձակվել է գործակալության սոցցանցերում:
«Երևույթները պետք է կոչվեն իրենց անուններով». Արամ Օրբելյան
«Սահմանադրական դատարան ներխուժումը և Սահմանադրական դատարանի ֆունկցիոնալ խափանումը ուղիղ կապ ունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Մենք, երբ 2019 թվականին էինք բարձրաձայնում այդ մասին, շատ վերացական էր թվում, որովհետև 2019 թվականի իրողություններում դա իրատեսական չէր համարվում»,- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:
Եթե չկա Արցախ, ապա ամբողջությամբ փլվում է հայոց պետականությունը. Արամ Սարգսյան
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամների հաջողությունը վստահորեն գերազանցում են սպասումները Ներկայացուցիչների պալատի ընտրություններում:
Դմիտրի Կուլեբան Պնոմպեն է ժամանել՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի՝ Կամբոջա պատմության մեջ առաջին այցի շրջանակներում:
Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ Իրանում երկու ամսից ավելի պայքարող ընդդիմադիր ցուցարարները զինվում են: Ըստ նրա՝ ընդդիմադիրները զենք են ստանում Իրաքի Քրդստանից:
Խոսրով Հարությունյանը շեշտեց, բոլոր տեսակի հարցադրումները՝ կապված բանակցային գործընթացի հետ, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հանդեպ կործանարար սպառնալիքների և այդ սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման հետ, նախ պետք է դառնան հանրության սեփականությունը:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ այսօր ռազմաքաղաքական հավասարությունը խախտված է Ռուսաստանի թուլացմամբ, քանի որ զբաղված է Ուկրաինայով, ինչից օգտվել են Թուրքիան ու Ադրբեջանը՝ մտնելով մեր տարածաշրջան: