ՀՀ Սահմանադրությունը և ոչ մի օրենք ՀՀ վարչապետին չէր լիազորել ստորագրել մի փաստաթուղթ, որը վերաբերում է Արցախի տարածքներին. Էդգար Ղազարյան

«Սահմանադրական դատարան ներխուժումը և Սահմանադրական դատարանի ֆունկցիոնալ խափանումը ուղիղ կապ ունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Մենք, երբ 2019 թվականին էինք բարձրաձայնում այդ մասին,  շատ վերացական էր թվում, որովհետև 2019 թվականի իրողություններում դա իրատեսական չէր համարվում»,- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

Էդգար Ղազարյանը որպես ասվածի ապացույց՝ հիշեցրեց այս ընթացքում ՍԴ դատավորների կազմի համալրման դրվագները:

«Նիկոլ Փաշինյանի անձնական փաստաբան Վահե Գրիգորյանի՝ ապօրինաբար  գործուղումը ՍԴ,  հետագայում՝ ՍԴ հանրաքվեի նախաձեռնումն ու դրա տապալումը համավարակի պատճառաբանությամբ:

Սկզբից նպատակ էին դրել 7 դատավորների պաշտոնանկ անել, այնուհետև բավարարվեցին 3-ով, որովհետև 2-ին արդեն ունեին. ունենում էին 5 կողմ ձայն, որն անհրաժեշտ էր բոլոր որոշումներն ընդունելու համար,- պարզաբանեց Ղազարյանը՝ պնդելով, որ բոլոր երեք դատավորներն ապօրինաբար են ընտրվել,- Սրանք բերվեցին ՍԴ, որպեսզի հետագայում այդ վավերացման գործընթացում ՍԴ-ում խնդիր չունենան:

Ստացվում է՝  դեկտեմբերի 10-ի դրությամբ մենք ՍԴ-ում ունենում ենք մեկ դատավոր և իշխանությունը զավթած հանցախմբի 9 ներկայացուցիչներ: Եվ այս պահի դրությամբ դեռևս նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՍԴ չեն տարել, որպեսզի քննարկվի դրա համապատասխանությունը Սահմանադրությանը՝ մեկ պարզ պատճառով, որովհետև դա հակասահմանադրական փաստաթուղթ է:

ՀՀ Սահմանադրությունն ասում է՝ պետական մարմիններն ու իշխանության ներկայացուցիչները կարող են անել միայն այնպիսի գործողություններ, որի համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով. պարզ է, չէ՞, որ ՀՀ Սահմանադրությունը և ոչ մի օրենք Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետին, չի լիազորել ստորագրել մի փաստաթուղթ, որը վերաբերում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ՝ իր իշխանությանը վերաբերող տարածքներին: Նույնը վերաբերում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր անվանումը ստացած կապիտուլյացիոն հայտարարությանը, որը շտապում են ստորագրել և  տանել ՍԴ՝ վավերացնելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս