2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով տան սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են: 2017-ին Խաչատրյանները այս հասցեում նոր տուն […]
Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա «3+3» ձևաչափով հանդիպմանը:
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, վերստին մեկնարկում է հայտնի «Իկրայի գործով» նիստը, որով Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի և «Antifake» լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել:
«Մոսկվան շահագրգիռ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդուղիների բացմանն ու խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- այսօր Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Նախ նշեմ, որ այս գործով հայցվորի կողմից ընդամենն իր սուբյեկտիվ ընկալումներն են ներկայացվել: Բազմաթիվ անգամ արդեն դատական նիստերի ընթացքում փորձեցինք դրա վրա շեշտադրում կատարել»,-«Իկրայի գործով» վերսկսված դատաքննության նիստից հետո 168.am-ի հետ զրույցում ասաց «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի շահերի ներկայացուցիչ Ծովինար Կարապետյանը:
«Էդ երեխայի փոխարեն ամաչում եմ. Ն. Փաշինյանի համար սովորական է իր երեխաներին թիրախավորելը». Սամսոնյան
Նա հավելել է, որ Բայդենի վարչակազմն «ազնվորեն խոսելու է» ինչպես Իսրայելի նոր կառավարության, այնպես էլ պաղեստինցիների հետ, որոնց առաջնորդները, նրա խոսքով, պետք է ձեռնպահ մնան լարվածության սրումից:
Նոյեմբերի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը մերժել է քրեական վարույթը նախաձեռնելը՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա հոդված, որին կհամապատասխաներ հաղորդման մեջ նկարագրված դեպքը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ հայկական կողմն այդ փոխանցումը Կարմիր խաչի միջոցո՞վ է իրականացրել, թե՞ առանց միջնորդի է գործընթացը տեղի ունեցել։
Վթարի հետևանքով 19 մարդ վիրավորվել է, որից 4-ի վիճակը գնահատվում է ծանր:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի հավատում, որ դեկտեմբերի 3-ին Բերձորի ճանապարհը փակած ադրբեջանցիները բնապահպաններ են եղել։ Գուցե մեկ-երկու հոգի բնապահպան են եղել, որ հարկ եղած դեպքում լրատվամիջոցներով քարոզչություն իրականացնեն, թե՝ տեսեք, բնապահպաններ են։
«Իկրայի գործով» նոր վարույթի դատական նիստը. Շուշան Փաշինյանն՝ ընդդեմ Նարեկ Սամսոնյանի. ՈՒՂԻՂ
Նոյեմբերի 23-ին «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացրեց, որ իրենց հաճախորդ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործարար համբավի արատավորման հետևանքով վերջինիս խախտված իրավունքները վերականգնելու հարցում հաղթանակ են գրանցել:
Ջեյհուն Բայրամովը այցի շրջանակներում հանդիպում է ունենալու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հրատարակության համաձայն՝ նա անձնավորում է իր ժողովրդի տոկունությունը և «դարձել է լիբերալ ժողովրդավարության դրոշակակիրը»։
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային քաղաքական, տնտեսական, ինչպես նաև տրանսպորտային տարանցմանն առնչվող հարցեր:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Վահան Արսենյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք գնացել են «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ, քանի որ հանձնարարական են ունեցել:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ծովով տեղափոխվող ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված ԵՄ սահմանափակումը: Այսուհետ Եվրամիության երկրները ռուսական նավթի մեկ բարելի դիմաց կվճարեն 60 դոլարից ոչ ավելի:
«Մենք շաբաթ օրը եղել ենք Վարդենիսում, այցելել ենք զոհվածի ընտանիքի, որի մարմինը սեպտեմբերի 13-ի մարտական գործողություններից հետո մնում է միջդիրքային հատվածում, և այն մինչև օրս չեն կարողանում հանել»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ սադրանքները, պարտադրանքները շարունակական են, և այդ ամենի վառ ապացույցն այն փաստաթուղթն էր, որն ընդունել էր Ադրբեջանի խորհրդարանը նոյեմբերի 8-ին։
Իրանում ցուցարարները կոչ են արել երկուշաբթի օրվանից եռօրյա գործադուլ սկսել: Նրանք ցանկանում են ուժեղացնել ճնշումն իշխանությունների վրա այն բանից հետո, երբ Իրանի գլխավոր դատախազ Ջաֆար Մոնթազերին հայտարարեց, որ բարքերի ոստիկանությունը լուծարվել է:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի կինը՝ Ս.Գ.-ն (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք:
Երբ Երևանի քաղաքապետի տեղապահը խոսում է «բալիկների ամանորյա հրաշքի սպասման» մասին ու նույն օրը թուրքը փակում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, արդյո՞ք հասկանում է, որ կան բալիկներ, որոնք ցեղասպանվելու եզրին են կանգնած:
2022թ․ նոյեմբերի 25-27-ը Մադրիդում անցկացված Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) 26-րդ կոնգրեսի աշխատանքների շրջանակում քննարկվել է նաև 2017թ․ Կարթախենայում անցկացված 25-րդ կոնգրեսի կողմից ընդունված մի բանաձևի իրականացում, որը վերաբերում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։
«Զավեշտ: Պատկերացնո՞ւմ եք, ՔՊ-ական մի պատգամավոր, իրեն նեղություն է տվել ու հոդված գրել, որտեղ իբր ներկայացրել է իր «տեսլականը» Հայաստանի անվտանգային ու պաշտպանական համակարգի լիարժեք վերափոխման անհրաժեշտության վերաբերյալ: И смех и грех… Հիմքից միտումնավոր ավիրել ու զոհաբերել են պաշտպանական համակարգը, հիմա էլ իբրև մտածում են «լիարժեք վերափոխման մասին»:
ԱԺ-ում լույս չկա՝ հանձնաժողովի նիստն ընդմիջեցին
Ադրբեջանցիներն իրենց կատարած հանցագործությունները վերագրում են հայերին. Սեյրան Օհանյան. ՈւՂԻՂ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային Թաիլանդի Ազգային տոնի կապակցությամբ։