«Ձեր աշխատակիցները խոսում են, թե քաղաքապետը թեմաների մեջ ա. կարգի՛ հրավիրեք». Հրաչյա Սարգսյանը բարկացավ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Վահան Արսենյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք գնացել են «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ, քանի որ հանձնարարական են ունեցել:
«Չենք գնացել դեռ, այցելել ենք գերեզմանատուն: Անհրաժեշտություն կա, որ ՀՈԱԿ-ում էլ ուսումնասիրություն անենք»,- արձագանքեց Արսենյանը:
Ի պատասխան՝ քաղաքապետը նշեց. «Բա դա եմ ասում, ուրեմն գնացել եք: Լավ, ՀՈԱԿ-ի շենք չեք գնացել, գնացել եք գերեզմանատուն: Ինչ պետք է, վերահսկողությունն արեք, ձեր աշխատակիցներն էլ չգիտեմ՝ խոսում են, որ քաղաքապետը թեմաների մեջ ա, մեզ էլ ուղարկել ա… իրենց թվում ա, թե մենք չգիտենք… Ուրեմն շատ ուշադիր էդտեղ ուսումնասիրություն եք անում, որ էդ թեմաները բարձրաձայնենք, եղա՞վ»:
Արսենյանն ասաց, որ պետք է հասկանան, թե կոնկրետ որ աշխատակիցն է եղել և ինչու է կոնկրետ այդպիսի բան խոսել, Հրաչյա Սարգսյանը նկատեց. «Կոնկրետ ես կասեմ: Ձեր վարչությունում է, ուրեմն ձեր վարչությունը կարգի հրավիրեք: Էդ բամբասանքներն էլ թարգեք, ընդհանրապես, քաղաքապետարանում: Շատ վատ ա, որ անտեղյակ եք»: