«Իմ խորհրդական Մերի Մարգարյանն այժմ զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնը: Իսկ Արմեն Առաքելյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ, և Սաշա Կատվալյանը՝ Երևանի քաղաքապետի խորհրդական»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Արցախի Հանրապետության ոստիկանության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի, շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստը և ՀԱՊԿ-ի ԽՎ-ի 15-րդ լիագումար նիստը դեկտեմբերի 5-ին կկայանա Միությունների տան Սյունազարդ դահլիճում, հաղորդել են ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունում:
Երկրի գլխավոր իլյուզիոնիստը տարանջատվել է բոլորից՝ երկրից, պետական համակարգից, թիմակիցներից։ Միայն պարբերաբար հայտարարում է, որ վտանգը մեծ է, էլի է աղետ լինելու։ Բայց իլյուզիան այլևս այնքան մասշտաբային է, որ դրա´ն էլ լսող չկա։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:
Խրախուսված հինգ հետազոտություններն էլ Հայաստանից են, որոնք ներկայացնում են գիտահետազոտական տարբեր հաստատություններ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-4-ը Դիլիջանում տեղի ունեցավ դատավորների երկրորդ մեծ աշխատաժողովը, որին այս անգամ մասնակցում էր սնանկության, վարչական, քաղաքացիական մասնագիտացմամբ դատարանների 150 դատավոր՝ բոլոր երեք ատյաններից, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ:
Հայկական կողմը դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը Սիդնեյում հանդիպել է հայ համայնքի հետ՝ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքում ու Արցախում ադրբեջանական պատերազմական հանցանքների փաստերը, որոնք հավաքագրել է հիմնադրամը։
Այս անգամ հակահայկական նոր հուզումների առիթ դարձավ Թոփխանայի շուրջ ստեղծված իրադրությունը:
Եթե երկիրը նախկինում որոշ նյութեր, օրինակ՝ ալյումին, պլատին, պալադիում և ռոդիում ներմուծում էր Ռուսաստանից, ապա այժմ ստիպված է այլընտրանքային մատակարարներ գտնել:
Թուրքական «Yöneylem» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի համակարգմամբ սոցհարցում է անցկացվել 18-35 տարեկան երիտասարդների շրջանում։ 1067 մասնակիցներ պատասխանել են շուրջ 5 տասնյակ հարցերի, որոնցից ուշագրավները ներկայացնում ենք ստորև.
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,4 տոկոս։
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը անդրադարձել է ադրբեջանական կողմի կեղծ պնդումներին, որոնց պատճառով դեկտեմբերի 3-ին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Բեգլարյանը վստահեցնում է, որ ադրբեջանցիների կողմից շահարկվող բնապահպանական խնդիրներն Արցախում չկան։ Արցախի պետնախարարի խորհրդականը թեմային անդրադարձել է «Տելեգրամ»-ի իր ալիքում կատարած գրառմամբ։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդունել է Իսլամական Հանրապետության սահմանադրության որոշ հոդվածների փոփոխության հնարավորությունը, հայտնում է Al Hadas հեռուստաալիքը։ Սահմանադրությունն ընդունվել է 1979թ.:
Իրավապահները երկար ժամանակ գցում-բռնում էին` թողնե՞ն ինձ դուրս գալ թե՞ ոչ. Արմեն Աշոտյան
Թուրքիայի նախագահիխոսնակ Իբրահիմ Քալընը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը հանգեցրել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր սառը պատերազմի։
Ֆրանսիան անհանգստացած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հավաքական պայքարի թուլացման հեռանկարով` թուրքական ռազմական միջամտության պատճառով Հյուսիսային Սիրիայում և Իրաքում։ Այս մասին իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է արտգործնախարար Կատրին Կոլոննան։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն արձագանքել է Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի՝ օրեր առաջ արած հայտարարությանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին, անդրադառնալով Մոսկվա կատարած իր վերջին այցին, ասել է, որ երկու երկրները որոշակի շրջանակներ և մեխանիզմներ են մշակել երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար։
Ամենավատն ՝ անզորությունն է, երբ հայրենիքդ դարձնում են մանրադրամ ու երգ ու պարի տակ ընտրված կապիտուլյանտները սկուտեղի վրա այն հանձնում են բոլորին, բացի Հայից։
ՕՊԵԿ նավթային կարտելը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, և դաշնակից արդյունահանող երկրները, ներառյալ Ռուսաստանը, պետք է որոշեն, թե որքան նավթ մատակարարեն համաշխարհային տնտեսությանը Չինաստանում պահանջարկի թուլացման և Ռուսաստանի դեմ արևմտյան նոր պատժամիջոցների ազդեցության հետ կապված անորոշության ֆոնին, որոնք կարող են շուկայից հանել նավթի զգալի ծավալ, գրել է AP-ը։
Հուսով եմ` ներկայիս ընդդիմադիր առաջնորդությունը նվազագույնը չի խանգարի ձևավորվելիք առաջնորդությանը. Նարեկ Սամսոնյան
Ռուսաստանը Վրաստանի հետ ցամաքային «Վերին Լարս-Կազբեգի» սահմանին թեթև տրանսպորտային միջոցների համար 12 նոր երթուղի է գործարկել, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաաֆար Մոնթազերին հայտարարել է, որ իրավասու մարմինները վերացրել են բարքերի ոստիկանությունը։
Վրաստանում 2022 թվականի երեք եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ստեղծվել է ավելի քան 100 հազար աշխատատեղ, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 4 տոկոսով, հայտնում են Վրաստանի վիճակագրական ծառայությունից (Geostat):
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրը, թե իբր հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։