«Արտառոց բան չկա, սադրանքներ միշտ էլ կլինեն, ադրբեջանցիների հեռահար նպատակն Արցախի հայաթափումն է». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի հավատում, որ դեկտեմբերի 3-ին Բերձորի ճանապարհը փակած ադրբեջանցիները բնապահպաններ են եղել։ Գուցե մեկ-երկու հոգի բնապահպան են եղել, որ հարկ եղած դեպքում լրատվամիջոցներով քարոզչություն իրականացնեն, թե՝ տեսեք, բնապահպաններ են։

«Եթե ադրբեջանցիներն ասում են, որ 2 շաբաթ առաջ Բերձորով զենք-զինամթերք են տեղափոխել, ապա կարող են ռուս խաղաղապահներին ասել։ Եվ ցանկացած հարց և՛ Արցախում մեր հայրենակիցները, և՛ ադրբեջանցի քաղաքացիներն ունեն որևէ խնդիր, պետք է լուծեն ռուս խաղաղապահների միջոցով։ Նման սադրանքներ կլինեն, քանի որ ադրբեջանցիների նպատակը, նախ անհարմարություններ ստեղծելն է մեր հայրենակիցների համար։ Իսկ հեռահար նպատակը, որը հետապնդում են՝ Արցախի հայաթափումն է։ Հետևաբար՝ նման սադրանքներին մենք շատ սառնասրտորեն պետք է մոտենանք և տանք համապատասխան գնահատական ու արձագանք՝ հենց ռուս խաղաղապահների մանդատի շրջանակներում։

Մինչև չլինի այն պահը, երբ միջազգայնորեն չլուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, նման սադրանքներ կլինեն։  Դուք չեք հիշի, բայց այն ժամանակ էլ, երբ Արցախ էի գնում, այնտեղ ընկերներ ունեի, նմանատիպ բաներ լինում էին։ Հարևանությամբ ապրում էին, բայց նման կոնֆլիկտներ լինում էին, հիմա ավելի տաքացած վիճակով նման կոնֆլիկտներ կլինեն։ Արտառոց բան չկա, նման բաներ լինելու են»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս