«Էշ գզողների մասին»․ Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էշ գզողների մասին.
Երբ Երևանի քաղաքապետի տեղապահը խոսում է «բալիկների ամանորյա հրաշքի սպասման» մասին ու նույն օրը թուրքը փակում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, արդյո՞ք հասկանում է, որ կան բալիկներ, որոնք ցեղասպանվելու եզրին են կանգնած:

Երբ Երևանի քաղաքապետի կիսաֆաբրիկատը Երևանի X թաղամասում կաստռատի ձայնով հրահանգում է կրկնապատկել վերանորոգված բակերի քանակը, արդյո՞ք գիտակցում է, որ իր «փրկիչը» հազարավոր քառակուսի կիլոմետրերի բակեր է նվիրել թշնամուն:

Երբ Երևանի պատմաճարտարապետական շենքերի վրա ծակեր են բացվում ու ճարտարապետների միության նախագահը պնդում է, որ շենքերն էղան «մորմըշ», իսկ Երևանի փողքաղաքապետերը կռուտիտ են լինում և ՀՆԱԳՈՒՅՆ էրևանցիների համբավ ունեցող ջազային արվեստագետ-կոմպոզիտոր-դերասան-ռեժիսոր-նկարիչ-քանդակագործ-ուրբանիստների ծպտունը դուրս չի գալիս, ուզում ես ասել՝ ինչ ողորմելի եք, պարոնայք: Բա արժի՞ ձեր ապրելը մի հատ ֆուծն գրանիտից պլիտկա սեփական շենքի պատին փակցրած ունենալու համար «Այստեղ 198…-203… ը ապրել և լռել է շարքային էշ գզող»»:

Տեսանյութեր

Լրահոս