Վենեսուելայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերից հետո զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել, հայտնել է երկրի առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոն։
Այսօր Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 18 վագոն ԱԻ-92 մակնիշի ավտոմոբիլային բենզին՝ ընդհանուր՝ 971 տոննա քաշով, ինչպես նաև 8 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 467 տոննա քաշով։
Կարակասի Սիմոն Բոլիվարի անվան միջազգային օդանավակայանի երեք թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը։ Դրա մասին հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի ավիացիոն ոլորտի իր աղբյուրին։
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Այս մասին X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ խոսելով Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի մասին:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հույս ունի, որ մոտ ապագայում կկարողանա սկսել իրանական ատոմային օբյեկտների տեսչությունները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովի շրջանակում, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից:
Դատավորի անունը գիտենք. բացահայտումներ կլսեք, սպասեք. Արամ Վարդևանյան
Ինչո՞ւ է Սեդա Սաֆարյանը մասնակցում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի քննությանը. Էդգար Շաթիրյանի պատասխանը
Մեկ իտալացի զոհվել է Վենեսուելայում տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժերի ժամանակ շենքի փլուզման հետևանքով, հաղորդում է Իտալիայի ԱԳՆ-ն։
ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը հունիսի 25-ին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունն այն բանից հետո, երբ նավերից մեկը հայտնել է հարձակման ենթարկվելու մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում 660 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի մարզերի, Սև և Ազովի ծովերի օդում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱԿԱՆ 7 ՈՒԺԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՍԴ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ն Գերագույն դատարանի որոշման հիման վրա չի ընդունի փախստականների, հայտարարել է Սպիտակ տան վարչակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։
Ամերիկյան վարչակազմը ծրագրում է նախաձեռնել Թուրքիային 700 միլիոն դոլար արժողությամբ կործանիչների շարժիչների մատակարարման գործարք: Այս մասին Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցմանը հղումով հայտնել է Reuters գործակալությունը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընդհանուր բյուջեում Հայաստանի անդամավճարը կազմում է 10%։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Իրանի ապաարգելափակված ակտիվների մի մասը կուղղվի ԱՄՆ ֆերմերներից ցորեն, սոյա և եգիպտացորեն գնելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Եվրամիության խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը։
ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններ է վարում՝ գտնվելով ուժեղ դիրքում, և դա հասկանում են Թեհրանում, համոզված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները, որոնք պետք է ավարտվեին նախօրեին, ևս մեկ օրով երկարաձգվել են, տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Հունիսի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ ստորագրել է Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն. այն ստորագրվել է Pax Silica գագաթնաժողովի շրջանակում։
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության հաջորդ նիստում ներկայացնելու է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծը։
Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը:
Քաղաքականության մեջ մանրուքներ չկան. դրա հերթական ապացույցը Թուրքիայի հետ բանագնացի Աժ նախագահի թեկնածու ընտրելն է։
ԱՄՆ-ը մինչև հուլիսի 25-ը երկարաձգել է ռուսական «ԼՈՒԿՈՅԼ» (MOEX: LKOH) նավթային ընկերության արտասահմանյան ակտիվների վաճառքի շուրջ բանակցություններ վարելու լիցենզիայի գործողության ժամկետը։ Այս մասին տեղեկացվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) փաստաթղթից։
Վագենկնեխտն ընդգծել է, որ դաշնային կառավարությունը պարտավոր է անհապաղ առաջնահերթություն տալ դիվանագիտական ջանքերին՝ էսկալացիայի փոխարեն: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝ կանխելու համար այն աղետը, որը միջուկային դարաշրջանում ընդունակ է ամբողջությամբ կործանել Գերմանիան:
Կուբիլյուսն ընդգծել է, որ «Ուկրաինան այժմ գերիշխում է մարտի դաշտում՝ շնորհիվ իր ռազմական դոկտրինի վերափոխման»։
Ուկրաինային տրամադրվող €90 մլրդ օգնության փաթեթի առաջին տրանշն այլևս չի ներառի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության համար նախատեսված €5,9 մլրդ-ը։ Դրա փոխարեն Կիևը կստանա €3,2 մլրդ՝ որպես ուղղակի բյուջետային աջակցություն։
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել թույլատրել Ռուսաստանի հավաքականին մասնակցել աշխարհի առաջնությանը և FIFA U15 փառատոնին:
Ավերվել են բազմաթիվ տներ, վնասվել են ենթակառուցվածքներ, իսկ երկրի գլխավոր օդանավակայանը փակվել է։
ԵՄ Խորհուրդը հաստատել է ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի շրջանակում սակագնային պարտավորությունները։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։ Բրյուսելը պարզաբանել է, որ 2025 թվականի օգոստոսի 21-ի ԵՄ-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ ամրագրված պարտավորություններին համապատասխան՝ պաշտոնապես ընդունվել են երկու կանոնակարգեր։