Հարավային Կորեան նշել է, որ զորավարժություններն անցկացվել են եռակողմ զորավարժությունների երկարաժամկետ պլանին համապատասխան, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել 2023 թվականին։
Բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնեսական աշխատանքներով, մի մասն էլ սեզոնային աշխատանքներ է իրականացնում ածխի հանքերում: Փաստացի Լեսոտոն օգտագործվում է ՀԱՀ-ի կողմից որպես հումքային կցորդ (ածուխ ու թանկարժեք քարեր): Այս անկլավ-պետությունում շահագործվում է ընդամենը մեկ՝ խիստ լոկալ նշանակության երկաթուղային ուղղություն՝ ՀԱՀ-ի հետ կապ ապահովելու համար: Արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում ևս դոմինանտ է ՀԱՀ-ը՝ ապահովելով դրա շուրջ 90%-ը:
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հրապարակայնորեն հայտարարում եմ, որ պատրաստ եմ անվճար հիմունքներով իրականացնել այն զինծառայողների պաշտպանությունը, որոնց ՀՀ ԱԱԾ-ն կամ որևէ այլ պետական մարմին ներկայումս կամ երբևիցե կմեղադրի Ադրբեջանի հետ շփման գիծը (իրենց ձևակերպմամբ՝ ՀՀ պետական սահմանը) ցանկացած անհրաժեշտությամբ հատելու և արձակված կրակոցներին ի պատասխան՝ թշնամուն խոցելու համար»։
ԵՄ խորհուրդն ապրիլի 12-ին հայտարարել է անդամ պետություններում ԵՄ պատժամիջոցների խախտման կամ շրջանցման համար պատժի նվազագույն կանոնների վերջնական հաստատման մասին:
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են հակամարտությունների կարգավորման պատրվակով միջամտել տարածաշրջանի գործերին։ Ինչպես տեղեկացնում է «Mehr»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության բնագավառում:
Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները չեն մասնակցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական խորհրդի 23-րդ նիստին։
Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցները մի շարք որոշումներ են կայացրել ու հայտարարություններ ընդունել։
Հայաստանում ԿԱ՚Ն քաղբանտարկյալներ. ՀՀԿ երիտասարդների ակցիան Երևանում
Ապրիլի 15-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում կշարունակվեն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։
Ադրբեջանը պահանջում է Հայաստանից վերջ տալ Բեռնի կոնվենցիայի խախտումներին և փոխհատուցում վճարել շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար։ Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ուիլյամ Գիրինգին:
Այս շաբաթ խորհրդարանում Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե չցեղասպանվելու և իրական Հայաստանի խնդիրները լուծելու համար պետք է հրաժարվել պատմական Հայաստանից։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքի հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի Դամասկոսում Իսրայելի հյուպատոսության գնդակոծմանը, բայց պատասխան միջոցները սահմանափակ կլինեն՝ իրադրության սրում չհրահրելու համար։
Փաշինյանից բացի, Հայաստանում չի եղել ոչ մի առաջին դեմք, ով պատմական Հայաստանի մասին է խոսել/խոսում, ով հայդատականությունը դրոշ դարձրած ծափահարություններ է կորզել։
Շվեդիայի պատվիրակության անդամներն այցելել են Եղեգնաձոր, Իջևան, Մարտունի, Ջերմուկ, Գորիս և Կապան քաղաքների առաջնագծի օպերատիվ հենակետեր՝ հանդիպելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում Ադրբեջանի հետ սահմանին պարեկություն իրականացնող շվեդ դիտորդների հետ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն ապահովելու հնարավորություններ կան: Ադրբեջանական Report-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մամուլի ծառայությունից։
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, Մոսկվայում։
Մենք այն ժառանգության կրողն ենք, որը հարենիքը պաշտպանելու համար զենք վերցնելիս տարբերություն չէր դնում կնոջ և տղամարդու միջև. Ասպրամ Կրպեյան
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը:
Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները. այս մասին այսօր Մինսկում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եվրոպայի իր գործընկերներին կոչ է արել օգտագործել իրենց ազդեցությունը՝ համոզելու Իրանին զերծ մնալ Իսրայելի տարածքին հարվածելուց։
Այսօր ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստում քննարկվել են դաշինքի համատեղ օդային ուժերի զարգացման և Կենտրոնասիական տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը, նիստից հետո հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
Շահառու հանդիսացող շուրջ 106000 անձանց 2024 թ. ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար աջակցության գումարը տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Այդ նպատակի համար ՀՀ պետբյուջեից կհատկացվի 48,477 մլրդ դրամ:
Մեր դեմ կազմակերպվող ֆեյքային հարձակումները ոչինչ են հայրենիքին պատուհասած վտանգի դիմաց. Շաքե Իսայան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում է շնորհել 58-ամյա պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում:
Սաֆրաստյանի կարծիքով՝ հարաբերությունների սառեցմամբ է թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Անկարա այդպես էլ չի կայանում, և դեռ հարց է՝ մոտ ապագայում առհասարակ կկայանա, թե ոչ։
Չեն թողնում խոսել. ամեն ձև կոտրում են քեզ, որ դու քո իրական պատմությունը չպատմես. Լիլիթ Պետրոսյան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ռուս-թուրքական ֆինանսական հարաբերություններին։
Օրենբուրգում հնչում է տագնապի ազդանշան, քաղաքում իրականացվում է զանգվածային տարհանում ծայրահեղ վտանգավոր ջրհեղեղի պատճառով։ Այս մասին Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը հայտնել է իր Telegram ալիքում։