«Ձեզ հետ վերցրեք փաստաթղթեր, դեղամիջոցներ և անմիջապես դուրս եկեք տնից, իրավիճակը կրիտիկական է, ժամանակ մի կորցրեք». Սերգեյ Սալմին

Օրենբուրգում հնչում է տագնապի ազդանշան, քաղաքում իրականացվում է զանգվածային տարհանում ծայրահեղ վտանգավոր ջրհեղեղի պատճառով։ Այս մասին Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը հայտնել է իր Telegram ալիքում։

«Քաղաքում ազդանշան է հնչում։ Սա վարժանք չէ։ Կատարվում է զանգվածային տարհանում։ Օրենբուրգում ջրհեղեղի հետ կապված իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է։ Վերջին 10 ժամվա ընթացքում Ուրալում ջրի մակարդակը բարձրացել է 40 սմ-ով և այժմ 1143 է։ Այս ցուցանիշները վտանգավոր են»,- գրել է նա։

«Ձեզ հետ վերցրեք փաստաթղթեր, դեղամիջոցներ, առաջին անհրաժեշտության իրեր և անմիջապես դուրս եկեք տնից, իրավիճակը կրիտիկական է, ժամանակ մի կորցրեք»,- կոչ է արել Սալմինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930