
Պրոդյուսեր Քեոսայանը Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչում է ստացել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում է շնորհել 58-ամյա պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում:
Տիգրան Քեոսայանը ռեժիսորի իր կարիերան սկսել է 1992 թվականից և երկարամյա կարիերայի ընթացքում նկարահանել է շուրջ 20 ֆիլմ: Նրա հայտնի գործերից են՝ «Խեղճ Սաշա», «Արծաթափայլ Շուշան», «Երեք ընկեր» և «Ղրիմի կամուրջ. պատրաստված է սիրով»։ Բացի ռեժիսորի աշխատանքից, Քյոսայանը նկարահանվել է նաև կինոյում, աշխատում է հեռուստատեսությունում։
Նա վարում է NTV-ի «Международная пилорама» երեկոյան ժամանցային շոուն և հեղինակային հաղորդում Sputnik ռադիոյում։
Պուտինը «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» կոչում է շնորհել նաև Ս.Ա. Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի դոցենտ Ռենատ Դավլետյարովին: