«4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած»
Նա հիշեցրել է, որ համապատասխան դիրքորոշում են զբաղեցրել ԵԱՏՄ այլ երկրների առաջնորդները, որոնք համապատասխան հայտարարություն են ընդունել Աստանայում կայացած վերջին գագաթնաժողովում։
Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ Բիշքեկում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ կարելի է ոչ անհիմն կարծել, որ Հայաստանի կառավարիչներն ընտրել են Թուրքիայի հետ սերտ մերձեցման ուղին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը ուժեղացնում է Եվրոպայում հիբրիդային ակտիվությունը, սակայն ներկայումս դաշինքը չի տեսնում բլոկի երկրների վրա հարձակման անմիջական սպառնալիք, հայտնում է Reuters գործակալությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ գործընկերոջ հետ հանդիպմանը կհայտնի ՌԴ դիրքորոշումը, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Անդրադարձ կլինի նաև ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի ապագայի վերաբերյալ հանրաքվեին։
Հոլիվուդյան դերասանուհուն նկատել են Լվովում և Տերնոպոլում։
ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցում հարվածել է իրանական Լարաք կղզուն, ԻՀՊԿ-ն հաստատել է մի քանի մարդու մահը: ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են կորպուսի մի քանի զինծառայողներ, ինչպես նաև խաղաղ բնակիչներ։ «Ահաբեկչական թշնամու ագրեսիան Լարակ կղզու դեմ կարժանանա պատասխանի և կհանգեցնի ագրեսորի պատժին»,— X-ում գրել է ԻՀՊԿ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհեբբին:
Արհեստական բանականության (ԱԲ) ալգորիթմներին հարց է տրվել, թե «Ո՞ր երկիրն ի՞նչ հատկանիշով է հայտնի»։
ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականները ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին զգուշացրել են, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական արշավի շարունակումը դառնում է անկայուն, ծանրաբեռնում է զինված ուժերի մարտական պատրաստվածությունը և սահմանափակում է ամբողջ աշխարհում այլ սպառնալիքներին արձագանքելու ԱՄՆ-ի կարողությունը, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների։
Հանրային հեռուստաընկերություն, ինձ հարցրեք` ասեմ որտեղից եմ իմացել. Մեսրոպ Մանուկյան
Սերժ Սարգսյանին ինչի՞ն էր պետք դառնալ վարչապետ։ Կարող էր ընդհանրապես չառաջադրվել, հեռանալ։ 30 տարի ծառայել էր երկու հայկական պետություններին, բայց փորձում էր մնալ՝ դեմ գնալով իր իսկ ասածներին, որպեսզի գոնե վերջին տարիներին վրա հասած արհավիրքներից մաքսիմալ զերծ պահեր մեր երկիրը։
«Դասեր» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն է։
Օրվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերին սպասարկող լոգիստիկ կենտրոններին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Զվարթնոցից ծաղկագործ Արտակ Թովմասյանը հինգշաբթի օրը Կառավարության նիստի ժամանակ կրկին լսել է Գևորգ Պապոյանին, ով թվարկում էր, թե քանի վարդ ու ելակ է արտահանվել Հայաստանից, բայց կրկին չի հասկացել՝ թե ո՞ւմ արտադրանքն է առհասարակ Հայաստանից արտահանվում, քանի որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր շրջապատում եղած որևէ ծաղկագործ ծաղիկ չի կարողանում արտահանել ԵՄ երկրներ։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին՝ ուշադրություն հրավիրելով ամերիկյան պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի և պատերազմի վրա Վաշինգտոնի բարձր ծախսերի վրա։
Ե՞րբ Ծառուկյանը կլինի ազատության մեջ. Սուրենյանցի բացահայտումը
Շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Կառավարության 5-ամյա ծրագրի եզրափակիչ ելույթում կրկին գործի էր դրել իր բառապաշարի ողջ գոհարները և սպառնացել իր ընդդիմադիրներին՝ ասելով, թե բոլորը պետք է նստեն։
Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում օգոստոսի 30-ին քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական և վարչատնտեսական բնույթի հարցեր:
Երկրի կառավարությունը հանրաքվեին մեկ հարց էր դրել. «Արդյոք պետք է Իսլանդիան վերսկսի անդամակցության բանակցությունները Եվրամիության հետ»։ Վեց ընտրատարածքներից հինգում ձայների հաշվարկից հետո ընտրողների 47.2%-ը կողմ է արտահայտվել բանակցությունների վերսկսման առաջարկին, մինչդեռ 52.5%-ը՝ դեմ։
Ամբողջ աշխարհում մեծ արձագանք գտավ Մերձավոր Արևելքից եկած լուրը, որն, առաջին հայացքից, ուղղակիորեն կապված չէր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետ: Խոսքը Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ռազմական դաշինքի ստեղծման մասին է։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Մինսկի հարաբերությունները ինքնուրույն ուղղություն են և կախված չեն Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի հետ շփումներից, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Իսրայելական ռազմական աղբյուրները մտավախություն ունեն, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն միտումնավոր է սրում իրավիճակը օկուպացված Արևմտյան ափին՝ ընտրություններին ընդառաջ, որպեսզի շեղի ուշադրությունը իշխանությունների ձախողումներից, որոնք կապված են հոկտեմբերի 7-ի հարձակման հետ, հայտնում է իսրայելական Haaretz թերթը։
Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել Գիրնեի (Կիրենիա) ափից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «ստացված հրահանգների համաձայն» սկսել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների դեմ զանգվածային հարվածների նախապատրաստումը։
«Զարմանում եմ՝ որքա՞ն կարող ես ցինիկ լինել, որ ՌԴ-ին ասես, թե ձեռնտու է այս պահին իր հետ տնտեսապես համագործակցելը, բայց երկարատև ապագայում ցանկություն ունես անդամակցելու նրան թշնամի համարվող ԵՄ-ին»,- հավելեց Գագիկ Համբարյանը։
Իրեն և Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս եղբայրներին մաղթվում եմ շուտափույթ ազատություն և վերադարձ տուն Հայրենիք, իր ընտանիքին մխիթարություն եմ մաղթում:
Հիմա ասվածի մի քանի օրինակ. հայկական տեղանունները թուրքերեն ներկայացնելը, հայկական պատմական հիշողության նկատմամբ «կայսերական մտածողության» պիտակներ կպցնելը, եկեղեցու դեմ հետևողական հարձակումները, Սրբազաններին նախ թիրախավորելը, հետո հետապնդելը, կալանավորելը, դատելը, ՀՀ տարածքի հետ կապված արհեստական ու անհասկանալի թիվ տիրաժավորելը, «Մեծ Թուրանում միասնաբար ջուր խմելու հանգամանքը», «երբ ինձ թուրք են ասում՝ չեմ վիրավորվում» ընդգծելը, ամեն ելույթում «Ադրբեջան, Թուրքիան» ասելը և այլն:
Երուսաղեմի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել՝ Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Եվս երեք մարդ ձերբակալվել է մուսուլմանական գերեզմանների պղծման կասկածանքով, հայտնում է The Times of Israel-ը։