Ինչու սրբազանը չգնաց իրավապահների հետ. պատմում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը

Ժողովուրդը թույլ չտվեց, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գնա իրավապահների հետ։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այդ մասին, ըստ ՍպուտնիկԱրմենիայի՝  ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց հետո նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։

«Վաղուց ի վեր կազմակերպված էր քահանայական հավաքը։ Սակայն մինչ այդ գուժկանները եկան, որ նման գործողություններ պիտի կատարվեն։ Որևէ մեկս չի ընդունում այդ գործողությունների իրավականությունը և հատկապես ձևը, քանի որ մի այնպիսի հանցագործի չեն եկել տանելու կամ բերման ենթարկելու։

Միքայել սրբազանը ազնվական որոշում արեց, որ պիտի գնա իրավապահների հետ, քանի որ ինքը հանցագործ չէ։ Եթե կարող են հաստատել նրա հանցագործությունները, ապա այդ դեպքում այլ գործողություններ կլինեն։

Մենք բոլորս հարգում ենք նրա որոշումը, քանի որ ամենալավ պայքարն արժանապատիվ պայքարն է։ Աջապահյանը մոտեցավ մեքենային, սակայն ժողովուրդը նրան թույլ չտվեց նստել մեքենա»,– ասաց հոգևորականը։

Տեսանյութեր

Լրահոս